Մասկի հայրը Մոսկվայում է․ «Իլոնը սխալ է թույլ տվել»

Լուրեր

31.05.2026 | 20:00
չԾխելու ՇԵՐՏԵՐԸ. ինչպես է շրջանցվում արդեն 6 տարի գործող օրենքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 19:52
Զելենսկին հայտարարել է, որ Հայաստանին պետք է աջակցել Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին
31.05.2026 | 19:16
Մեզ սարքում են ՌԴ-ի թշնամի, տանում Ուկրաինայի ճանապարհով․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 18:10
Ժամանակը չէ. Քոչարյանը` իր ընտրվելու շանսերի մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 17:47
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
31.05.2026 | 17:19
Արման Թաթոյանը ներկայացրել է, թե իշխանության գալու դեպքում որ հարցն է դարձնելու Ադրբեջանի հետ բանակցային օրակարգի առաջնահերթություն
31.05.2026 | 16:05
Կոչ ենք անում քաղաքական ուժերին հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից․ Գարեգին Բ
31.05.2026 | 15:52
Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, թե երբ Հայաստանը կմտածի ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին
31.05.2026 | 15:37
Հայաստանում գազի մատակարարումների հետ կապված կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծվել․ Օվերչուկ
31.05.2026 | 15:02
Խորհրդարանը պետք է ձևավորվի այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 14:38
Բյուրականի դպրոցի տնօրենը հաստատում է ձայնագրության իսկությունը, բայց պնդում է՝ ուսուցիչներին չի պարտադրել
31.05.2026 | 14:26
«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում
31.05.2026 | 13:33
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
31.05.2026 | 13:15
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն` ՊՆ-ում
31.05.2026 | 12:30
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
Բոլորը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի հայրը ժամանել է Մոսկվա և պատրաստվում է մասնակցել «Ապագայի ֆորում 2050» միջոցառմանը: Այն տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին և նվիրված կլինի, ի թիվս այլ բաների, երիտասարդ ռուսաստանցիների հայրենասիրական դաստիարակությանը և ժողովրդագրական խնդիրների լուծմանը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

Ֆորումի մեկնարկի նախօրեին Էրոլ Մասկը հարցազրույց է տվել մեկ այլ թեմայի՝ որդու և ԱՄՆ վարչակազմի կոնֆլիկտի վերաբերյալ:

Iz.ru-ին տված մեկնաբանության մեջ Մասկը քննադատել է որդուն ԱՄՆ նախագահի հետ կոնֆլիկտի համար։ Նա կարծում է, որ Իլոն Մասկը և Դոնալդ Թրամփը պարզապես շատ հոգնած են ընտրություններից հետո կատարած աշխատանքի պատճառով։

«Նրանք հինգ ամիս շարունակ մեծ սթրեսի մեջ են եղել։ Թողեք շնչեն», – ասել է գործարարի հայրը։

Նա համոզված է, որ այս իրավիճակում հաղթողը ցանկացած դեպքում պետության ղեկավարն է լինելու. «Նա նախագահն է, նա ընտրվել է… Իլոնը սխալ է թույլ տվել, կարծում եմ, բայց նա հոգնած է, նա սթրեսի մեջ է»։

Էրոլ Մասկը վստահություն է հայտնել, որ կոնֆլիկտը շուտով անցյալում կմնա և կմոռացվի։

Հիշեցնենք՝ Թրամփի և Մասկի հարաբերությունները վատթարացել են Թրամփի բյուջեի օրինագծի պատճառով, որը Մասկը քննադատել է իր սոցիալական հարթակում՝ X-ում։ Մասկը զգուշացրել է, որ օրինագիծը կհանգեցնի դաշնային բյուջեի պակասի աճին և այն անվանել է «զզվելի գարշելիություն»։ Հինգշաբթի օրը Թրամփը քննադատել է Մասկի կտրուկ արձագանքը իր «մեծ ու գեղեցիկ օրինագծի» վերաբերյալ, որն այժմ քննարկվում է Կոնգրեսում։

Շուտով Թրամփը և Մասկը սկսել են փոխադարձ կոշտ հարձակումները սոցիալական ցանցերում, ինչի արդյունքում Սպիտակ տունը և հանրապետական առաջնորդները սկսեցին շտապ գնահատել հետևանքները։ Մասկը նույնիսկ առաջարկել է Թրամփին իմփիչմենթ հայտարարել և առանց ապացույցների պնդել է, թե կառավարությունը թաքցնում է տեղեկատվությունը Թրամփի և հայտնի մանկապիղծ Ջեֆրի Էփշթեյնի կապերի մասին։ Ավելի ուշ Tesla-ի ղեկավարը, կարծես, հրաժարվել է այդ հայտարարություններից՝ շաբաթ օրը ջնջելով իր գրառումը Էփշթեյնի մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հասկացրել է, որ հետաքրքրված չէ վերականգնել հարաբերությունները իր նախկին դաշնակցի և նախընտրական արշավի հովանավոր Իլոն Մասկի հետ՝ նախազգուշացնելով, որ նա կարող է բախվել «լուրջ հետևանքների», եթե փորձի աջակցել ընդդիմությանը։