ԱՄՆ-ը հայտնել է Ուկրաինայի վրա ՌԴ-ի հնարավոր բազմակողմ հարձակման մասին

Լուրեր

15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
Բոլորը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կարծում են, որ Մոսկվան կարող է պատրաստել ուժեղ բազմակողմ հարված՝ որպես շարունակական պատասխան Ուկրաինայի անվտանգության ծառայության «Սարդոստայն» գործողության շրջանակում ռուսական ռազմավարական թևավոր հրթիռների կրիչների վրա հարձակմանը։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

DW-ի աղբյուրի կարծիքով՝ նման հարվածը կարող է իրականացվել «մի քանի օրվա ընթացքում» և լինելու է «ասիմետրիկ», այսինքն՝ նպատակներն անմիջականորեն չեն արտացոլելու ուկրաինական հարվածների ուղղությունները։ Մյուս աղբյուրը ենթադրում է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, կվերաբերի համակցված հարվածի՝ հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով։

Արևմտյան դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած Ռուսաստանի պատասխան գործողությունները արդեն սկսվել են, ամենայն հավանականությամբ, դրանք կուժեղացվեն՝ հարվածներ հասցնելով Ուկրաինայի կարևոր օբյեկտներին, օրինակ՝ կառավարական շենքերին՝ փորձելով Կիևին հստակ ուղերձ հղել։

Հիշեցնենք՝ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ հունիսի 1-ին ուկրաինական օդային հարվածների արդյունքում Ռուսաստանի ռազմական օդանավակայանների վրա շարքից դուրս է եկել 20 ինքնաթիռ։ Մոտ տասը ինքնաթիռ ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ մնացածը՝ վնասվել։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ից հայտնել են, որ ընդհանուր առմամբ Ուկրաինային հաջողվել է ամբողջությամբ ոչնչացնել 10-ից 13 ռուսական ռազմավարական ինքնաթիռ։ Վնասազերծվել է ավելի քան 40 ինքնաթիռ՝ ինչը կազմում է Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի մոտ 30 տոկոսը։ Վնասված և ոչնչացված օդանավերի թվում են 15 Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներ, 12 Տու-22Մ3, ինչպես նաև առնվազն մեկ Ա-50 հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռ, մանրամասնել է աղբյուրը։ Ըստ գնահատականների՝ Ուկրաինայի հարվածների հասցրած ընդհանուր վնասը կազմում է 2-ից 7 միլիարդ դոլար (1,7-ից 6,1 միլիարդ եվրո)։

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը և Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էին, որ իրենց հաջողվել է շարքից հանել 41 օդանավ, այդ թվում՝ Տու-95, Տու-22Մ3 և Ա-50 տեսակի օդանավեր։ Այս տվյալները շուտով հաստատել էր ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ մեկնաբանություն տալով The Moscow Times պարբերականին։

Ուկրաինական կողմի խոսքով՝ գործողության նախապատրաստումը տևել է մեկուկես տարի։