ՌԴ ԶՈւ-ի հարվածից Խարկովում հունիսի 7-ին զոհվել է վեց մարդ

Լուրեր

08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Բոլորը

Հունիսի 7-ին Խարկովում Ռուսաստանի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 44 մարդ ստացել է վիրավորում։ Այս տվյալները կիրակի՝ հունիսի 8-ին, հրապարակել են Ուկրաինայի ազգային ոստիկանության ներկայացուցիչները Telegram-ում, փոխանցում է DW-ն։

Հունիսի 7-ի երեկոյան Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Խարկովին ուղղորդվող ավիացիոն ռումբերով։ Նրա տվյալներով՝ հարվածները հասցվել են քաղաքի կենտրոնական հատվածներին՝ Շևչենկովյան և Կիևյան թաղամասերին։

«Մեկ հարված եղել է մանկական երկաթուղուն։ Դա այն վայրն է, որտեղ սովորաբար շատ ընտանիքներ են լինում երեխաներով»,-նշել է նա։

Սինեգուբովի հաղորդագրության համաձայն՝ այս հարձակման առաջին զոհը 30-ամյա կին է։ Միաժամանակ «Ուկրաինական ճշմարտություն» առցանց պարբերականը հաղորդում է, որ զոհված կինը, ինչպես նաև առնվազն չորս վիրավոր, աշխատել են Укрзалiзниця (Ուկրաինական երկաթուղի) ընկերությունում։

Ավելի ուշ Սինեգուբովը հայտնել է, որ վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում։ Եվս երկու վիրավոր գտնվում են վերակենդանացման բաժնում՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Հարվածի հետևանքով վնասվել են մանկական երկաթուղու երկու շենք և չորս վագոն, մասնավոր տներ և օժանդակ շինություններ։

«Ավիացիոն ռումբեր՝ քաղաքացիական բնակչության վրա՝ քաղաքում, որտեղ նույնիսկ մանկական երկաթուղի կա։ Սա ոչ մի ռազմական իմաստ չունի։ Մաքուր ահաբեկչություն է։ Եվ սա շարունակվում է արդեն երեք տարուց ավել՝ լայնածավալ պատերազմի ընթացքում։ Դա անտեսել չի կարելի»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 7-ի երեկոյան։

Հիշեցնենք՝ հունիսի 7-ի գիշերը Ռուսաստանը Խարկովի վրա իրականացրել է ամենամեծ մասշտաբի հարձակումն Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժման սկսվելուց (2022թ․ փետրվարից) ի վեր։ Ինչպես հաղորդել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը, քաղաքին ուղղվել է 48 հարվածային Shahed անօդաչու, երկու հրթիռ և չորս կառավարվող ավիացիոն ռումբ։ Արդյունքում զոհվել է առնվազն երեք մարդ, ևս 21-ը վիրավորվել են, իսկ քաղաքում մեծ ավերածություններ են։