Կոռուպցիա չեմ տեսնում. Արթուր Նահապետյանը` պետբյուջեի հաշվին «Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Քննչական կոմիտեից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել, լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ «Ներկա պահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասաց նա։

Նահապետյանի խոսքով՝ մեղադրյալ Գոռ Թադևոսյանի հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել 11 հազար 200 դոլարը։
«Եթե ունենանքվերականգնում՝ շատ ավելի լավ, եթե ոչ՝ կա գույքի արգելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական ու անշարժ գույքերի վրա, մեղադրյալներն ունեն այդպիսի գույքեր»,- ասաց կոմիտեի նախագահը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «Կրթվելը նորաձև է» միջոցառումն իրականացվում է բյուջեի հաշվին, նշեց՝ ես ադտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։

Հարցին՝ դա ինչքանո՞վ է բխում մեր պետական շահերից, նա պատասխանեց. «Ես ձեր հարցադրումներին պատասխանում եմ հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների շրջանակում, ես չեմ կարող գործառույթների շրջանակից դուրս այլ մեկնաբանություններ կամ պատասխաններ հնչեցնել։ Եթե հարցադրումը վերաբերում է նրան, թե այդտեղ արդյոք կա կոռուպցիոն դրսևորումներ, ես պատասխանում եմ, որ առերևույթ որևէ կոռուպցիոն դրսևորում ձեր նկարագրածում չեմ տեսնում»։

Անդրադառնալով հարցին, որ Երևանի քաղաքապետարանում պարբերաբար կոռուպցիոն դեպքեր են բացահայտվում, և թելերը տանում են դեպի քաղաքապետ Տիգրան Ավինյան, Արթուր Նահապետյանն ասաց. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննության առարկա դեպքերը ոչ թե պայմանավորված են կոնկրետ սուբյեկտներով, կամ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններով, այլ հանցանքի վերաբերյալ ստացված տվյալներով։ Եթե ունենում ենք որևէ տվյալ, որևէ տեղ կատարված հանցանքի վերաբերյալ, ապա անպայման այդ հանցանքով կատարվում են համապատասխան վարութային գործողություններ։

Եթե որևէ վարույթով ունենանք տվյալներ, որ այդ հանցագործությանն առնչվել է նաև այլ պաշտոնատար անձ, այդ թվում քաղաքապետը, ապա անհրաժեշտության դեպքում անպայման կհարցաքննվի, որևէ խնդիր չեմ տեսնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։