ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Ուկրաինային հասցված զանգվածային հարվածը

Լուրեր

10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունն Ուկրաինայի գիշերային զանգվածային հարձակումն անվանել է «Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողությունների պատասխան»։ Ռուսական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ հարվածը հասցվել է «հեռահար օդային, ծովային և ցամաքային զենքերից ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ թիրախները եղել են ռազմական օբյեկտները, ինչպիսիք են հարվածային անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասերը և Ուկրաինայի զինված ուժերի զենքի ու ռազմական տեխնիկայի պահեստները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակման ժամանակ զոհվել է երեք մարդ, ևս գրեթե 50-ը՝ վիրավորվել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հարվածել է «գրեթե ամբողջ Ուկրաինային»։

Զելենսկին հայտնել էր, որ, ընդհանուր առմամբ,  հարվածի ժամանակ օգտագործվել է ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ։

«Վիրավորվել է 49 մարդ։ Ցավոք, թիվը կարող է աճել, մարդիկ օգնություն են խնդրում։ Այս պահին մահացել է երեք մարդ։ Սրանք Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ են։ Իմ անկեղծ ցավակցությունները հարազատներին։ Բոլոր անհրաժեշտ ծառայությունները ներկայումս աշխատում են տեղում, մաքրում են փլատակները, և փրկարարական գործողություններ են ընթանում։ Մենք անպայման կվերականգնենք բոլոր վնասները»,- նշել էր Ուկրաինայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի