ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ չորս դատավորի դեմ Նեթանյահուի կալանքի օրդերի պատճառով․ վերջինը շնորհակալություն է հայտնել Թրամփին

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի չորս դատավորների նկատմամբ, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կալանքի օրդերի համար, գրում է Le Monde-ը։

Հաագայի չորս դատավորի, որոնք բոլորը կանայք են, կարգելվի մուտք գործել Միացյալ Նահանգներ, և աշխարհի ամենամեծ տնտեսության մեջ ցանկացած սեփականություն կամ այլ շահ կարգելափակվի՝ միջոցառումներ, որոնք ավելի հաճախ ձեռնարկվում են ԱՄՆ հակառակորդների քաղաքական գործիչների դեմ, քան դատական ​​պաշտոնյաների։

«Միացյալ Նահանգները կձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ մեր, Իսրայելի և ԱՄՆ-ի ցանկացած այլ դաշնակցի ինքնիշխանությունը ՄՔԴ-ի անօրինական գործողություններից պաշտպանելու համար: Ես կոչ եմ անում այն ​​երկրներին, որոնք դեռևս աջակցում են Միջազգային քրեական դատարանին, որոնցից շատերն իրենց ազատությունը ձեռք են բերել ամերիկյան մեծ զոհողությունների շնորհիվ, պայքարել մեր երկրի և Իսրայելի դեմ այս ամոթալի հարձակման դեմ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Դատարանը  հակադարձել է՝ հայտարարության մեջ նշելով. «Այս միջոցառումները հստակ փորձ են՝ խաթարելու միջազգային դատական ​​​​հաստատության անկախությունը, որը գործում է աշխարհի բոլոր անկյուններից 125 մասնակից պետությունների մանդատի ներքո»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է քայլը՝ սոցիալական ցանցերում գրառման մեջ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին։

«Շնորհակալություն նախագահ Թրամփ և պետքարտուղար Ռուբիո՝ Միջազգային քրեական դատարանի քաղաքականացված դատավորների դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։ Դուք արդարացիորեն պաշտպանեցիք Իսրայելի իրավունքները»,- գրել է նա։

Իսկ ահա Human Rights Watch-ը կոչ է արել մյուս երկրներին բարձրաձայնել և վերահաստատել 2002 թվականին ստեղծված Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անկախությունը՝ աշխարհի ամենածանր հանցագործությունների համար պատասխանատու անձանց հետապնդելու համար, երբ երկրները չեն ցանկանում կամ չեն կարողանում դա անել իրենք։

Թիրախավորված դատավորներից երկուսը՝ Սլովենիայից Բեթի Հոհլերը և Բենինից Ռեյնե Ալափինի-Գանսուն, մասնակցել են այն դատավարություններին, որոնք հանգեցրել են Նեթանյահուի նկատմամբ անցյալ տարվա նոյեմբերին կալանքի օրդերի հրապարակմանը: Դատարանը Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից քրեական պատասխանատվության «հիմնավոր հիմքեր» է գտել այն գործողությունների համար, որոնք ներառում են սովի ռազմական հանցագործությունը որպես պատերազմի մեթոդ։ Մյուս դատավորները՝ Պերուից Լուս դել Կարմեն Իբանես Կարանզան և Ուգանդայից Սոլոմի Բալունի Բոսսան, մասնակցել են դատական ​​​​գործընթացներին, որոնք հանգեցրել են Աֆղանստանում պատերազմի ժամանակ ԱՄՆ ուժերի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքների հետաքննության թույլտվությանը։

Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ Իսրայելը Միջազգային քրեական դատարանը հիմնադրած Հռոմի կանոնադրության կողմ չեն։

Իր առաջին ժամկետի ընթացքում Թրամփն արդեն պատժամիջոցներ էր կիրառել այն ժամանակվա Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի նկատմամբ՝ Աֆղանստանի հետաքննության պատճառով։2020 թվականին Թրամփի պարտությունից հետո, այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը դատարանի նկատմամբ ավելի հաշտ մոտեցում էր  ցուցաբերել՝ յուրաքանչյուր դեպքի համար համագործակցելով։ Ռուբիոյի նախորդ Էնթոնի Բլինքենը չեղարկել էր  պատժամիջոցները և, չնայած քննադատաբար էր վերաբերվում Իսրայելի նկատմամբ դատարանի դիրքորոշմանը, համագործակցում էր  դատարանի հետ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հետաքննության շրջանակներում։

Միջազգային քրեական դատարանի դատավորները 2023 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին  կալանավորելու օրդեր էին տվել՝ պատերազմի ժամանակ ուկրաինացի երեխաների ենթադրյալ զանգվածային առևանգման գործով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի