Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա Ծաղկահովիտում, հրաժեշտի արարողությունը՝ Երևանում
«Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում:
Այս մասին Factor.am-ին հայտնեց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ հավելելով, որ հաջորդ օրն էլ հրաժեշտի արարողություն տեղի կունենա Երևանում:
«Ժամի և տեղի մասին ավելի ուշ մանրամասներ կհայտնենք»,- ասաց Պապիկյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Արայիկ Խանդոյանին կհուղարկավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում հոկտեմբերի 14-ին: