ՌԴ Բելգորոդի մարզում երկաթուղային գծեր են պայթեցվել, ԱԹՍ-ներով հարձակում է գրանցվել դատարանի շենքի վրա

Լուրեր

06.04.2026 | 14:23
Պապիկյանին ասել եմ` զինվորը շաբաթը մեկ է լողանում. սառը ջրով լողացած զինվորը թոքաբորբից մահացել էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:15
Արման Ծառուկյանը կանխատեսել է Մախաչևի և Տոպուրիայի հնարավոր մենամարտի հաղթողին
06.04.2026 | 14:08
Իսրայելը հաստատում է՝ սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը
06.04.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի մարզի վրա
06.04.2026 | 13:50
ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո
06.04.2026 | 13:41
Թիկնիզյանի ասիստը, Սիմոնյանի, Դավիդյանի, Կորյանի ու Ալեքսանյանի գոլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:33
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից Իրանում առնվազն 25 մարդ է զոհվել. Իսրայելում ևս զոհեր կան
06.04.2026 | 13:28
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:24
Ինձ ֆրակցիայում ասում էին` վարչապետ ես բերո՞ւմ մեր վրա, վարչապետով սպառնում ես մեզ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 13:17
Արման Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.04.2026 | 13:15
Իրանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը
06.04.2026 | 13:03
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը ԵԱ-ում
06.04.2026 | 12:51
Սպանվել է Իրանի ԻՀՊԿ-ի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին
06.04.2026 | 12:49
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.04.2026 | 12:42
Մի անգամ մերժել ենք ձեր բերածը. մի պահ լարվեց Քոչարյանի և Հայկ Սարգսյանի երկխոսությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Բելգորոդի մարզում Պրոխորովկա-Բելենիխինո հատվածում դիզելային շոգեքարշը դուրս է եկել գծերից։ Այս մասին հայտնել են մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը և «Հարավ-արևելյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մարդիկ չեն տուժել, փոխանցում է Meduza-ն։

Գլադկովի խոսքով՝ երկաթուղային գիծը, նախնական տվյալներով, պայթեցվել է։ Պրոխորովկա-Բելենիխինո հատվածը շուրջ 2,5 ժամ ամբողջությամբ փակ է եղել գնացքների երթևեկության համար, ապա գծերից մեկը բացվել է։

Նահանգապետը նաև Տելեգրամում նշել է, որ Ուկրաինան երկու անգամ անօդաչու թռչող սարքով հարձակվել է Բելգորոդի Օկտյաբրսկի շրջանային դատարանի շենքի վրա։ Նրա խոսքով՝ երկրորդ հարձակումը տեղի է ունեցել, երբ նա ժամանել է դեպքի վայր՝ զննման համար։

«Առաջին հարձակման հետևանքները զննելիս թշնամին դիտավորյալ երկրորդ անգամ հարձակվեց Օկտյաբրսկի շրջանային դատարանի շենքի վրա՝ օգտագործելով ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք»,- գրել է Գլադկովը։

Ըստ նրա՝ հարձակումներից մեկի ժամանակ վիրավորվել է այդ պահին անցնող մեքենայի վարորդը։ Տղամարդը հոսպիտալացվել է։ Պայթյունի պատճառով դատարանի շենքի ապակիները կոտրվել են, իսկ ճակատային մասը վնասվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի