Թրամփի հետ վեճից հետո Իլոն Մասկը 100 մլն դոլար չի ներդնի նախագահի քաղաքական կոմիտեներում, անհրաժեշտության դեպքում՝ կաջակցի դեմոկրատներին․ NBC NEWS

Լուրեր

18.12.2025 | 18:46
10 եպիսկոպոսներին ուղեկցող անձինք ինչո՞ւ ոստիկանական հագուստով չէին․ ոստիկանապետի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:26
ԱՄՆ-ն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ն օգտագործել երեք երկրների համար. Կիևը դա անարդար է համարում. Զելենսկի
18.12.2025 | 18:18
Գարեգին Բ-ի դեմ ընդվզած եպիոսկոպոսները ժամանեցին Մայր Աթոռ․ նրանց ելույթն ուղեկցվեց սուլոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:11
Մեծաթիվ ոստիկանական ուժեր և հավաք Մայր Աթոռում // Փաշինյանը Պետերբուրգ կմեկնի՝ ԵՏՄ նիստի․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 18:09
Լավրովը ՀՀ-ում ընտրությունների հետ կապված Կալլասի արտահայտությունները որակել է «արտաքին միջամտության խոստովանություն»
18.12.2025 | 17:55
Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ կցանկանար անցկացնել գրեփլինգի մենամարտ
18.12.2025 | 17:43
Եկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, օրակարգը չգիտեմ. Վահան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:40
Դատարանը մերժել է անվանի ֆուտբոլիստին բանտից վաղաժամ ազատ արձակելու խնդրանքը
18.12.2025 | 17:35
Եկել եմ աջակցելու եպիսկոպոսներին. Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:34
Կեղծ աճուրդներ է կազմակերպել․ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
18.12.2025 | 17:30
Ինչու է Սամվել Կարապետյանի և տիկնոջ նկարը կախված Վեհարանում․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:28
Ժամերգություն Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 17:21
Մալաթիայի «Ոսկու շուկա»-ի տնօրենը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու կասկածանքով
18.12.2025 | 17:19
Գնացե՛ք Մայր Աթոռ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը դատարանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:15
Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման․ Փաշինյան
Բոլորը

Հանրապետականները մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի միջև սրվող թշնամանքը կարող է շարունակվել՝ կողմնակի վնասներ հասցնելով շաբաթներ, ամիսներ կամ նույնիսկ տարիներ շարունակ։ Անմիջական պատճառը Թրամփի օրակարգի կենտրոնական կետն է՝ «մեծ, գեղեցիկ օրինագիծը», որը Մասկը քննադատել է հրապարակավ և անձնական կերպով։ Նա հայտարարել է, որ օրինագիծը տապալելու փորձ կատարելու նպատակով գումար կծախսի՝ դրա օգտին քվեարկող հանրապետական ​​օրենսդիրներին հեռացնելու համար, գրում է NBC NEWS-ը։

«Նրան չեն հետաքրքրում ո՛չ հանրապետականները, ո՛չ Հանրապետական ​​ազգային կոմիտեն, ո՛չ Ներկայացուցիչների պալատի տեղերը, ո՛չ էլ որևէ այլ բան։ Նա կպայթեցնի նրանց։ Այսինքն՝ մենք արդեն գիտենք, որ հանրապետականները կկորցնեն Ներկայացուցիչների պալատը։ Բայց Իլոնին չեն հետաքրքրում այդ կուսակցական հարցերը»,- անանունության պայմանով լրատվամիջոցին ասել է Մասկի խորհրդականներից մեկը։

Հանրապետական ​​օրենսդիրները շատ մտահոգ են, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իրենց սեփական կոնգրեսական տեղերին և նախագահության պաշտոններին, որոնք վտանգի տակ կլինեն, եթե Մասկը փորձի նրանց հեռացնել իշխանությունից հաջորդ տարվա միջանկյալ ընտրություններում։

Թրամփի դաշնակիցները, սակայն, քննադատում են Մասկին նախագահի մասին նրա մեկնաբանությունների համար, նույնիսկ խրախուսում են Թրամփին՝ միջոցներ ձեռնարկել միլիարդատիրոջ դեմ։

«Մարդիկ, այդ թվում՝ ես, խորհուրդ ենք տալիս նախագահին, որ նա չեղարկի Իլոն Մասկի հետ կապված բոլոր պայմանագրերը և անհապաղ սկսի խոշոր հետաքննություններ»,- ասել է Սթիվ Բենոնը, որը Սպիտակ տան խորհրդականն էր Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում և հաճախակի քննադատում էր Մասկին։

Մասնավորապես, ըստ Բենոնի, պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն Հարավային Աֆրիկայում ծնված Մասկի ներգաղթային կարգավիճակը, անվտանգության թույլտվությունը, թմրանյութերի չարաշահման մասին հաղորդումները, Չինաստանի հետ հարաբերությունները և «նախագահ Սիի երդմնակալությանը մասնակցության փորձերը»։

Ըստ քարոզարշավի ֆինանսավորման մասին հաղորդագրությունների՝ Մասկը 2024 թվականի ընտրությունների ժամանակ ծախսել է 275 միլիոն դոլար, հիմնականում՝ Թրամփի ընտրվելուն նպաստելու համար, և Թրամփը նրան պարգևատրել է բարձր պաշտոնով՝ նշանակելով Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար։ Սակայն հիմա Թրամփն ասում է, որ Մասկը «հյուծվում էր» որպես կառավարության հատուկ աշխատակից և DOGE-ի կարևորագույն դեմք։ Հինգշաբթի Truth Social-ում Թրամփը գրել է, որ կառավարության ծախսերը կրճատելու ամենահեշտ ճանապարհը Մասկի բիզնես ձեռնարկությունների համար նախատեսված դաշնային սուբսիդիաների չեղարկումն է։

Ընդամենը մի քանի ամիս առաջ Մասկը նշել էր, որ 100 միլիոն դոլար կներդնի Թրամփի հետ կապված քաղաքական կոմիտեներում:

«Այդ գումարները չեն փոխանցվել և հիմա էլ չեն լինի»,- ասել է Մասկի խորհրդականը։

Բացի այդ, հանրապետականները պետք է անհանգստանան, որ հսկայական գումարներ կօգտագործվեն իրենց դեմ, եթե քվեարկեն Թրամփի օրինագծի օգտին։

«Նա կաջակցի դեմոկրատներին։ Եթե անհրաժեշտ լինի, անպայման կաջակցի»,- հայտարարել է աղբյուրը։

Ըստ հրապարակման՝ դեմոկրատները հինգշաբթի օրվա վիճաբանություններին հետևել են ուրախությամբ։

Միևնույն ժամանակ, Politico-ն գրում է Մասկի և Թրամփի միջև «հրադադարի նշանների» մասին: Ըստ լրատվամիջոցի՝ Սպիտակ տան օգնականները փորձել են համոզել ԱՄՆ նախագահին մեղմացնել Մասկի հասցեին իր հրապարակային քննադատությունը, ինչպես նաև հունիսի 6-ին գործարարի և Թրամփի միջև հեռախոսազրույց են պլանավորել՝ «խաղաղության հաստատման հարցում միջնորդելու» համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի