Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններին՝ պնդելով, թե թիրախավորել է «Հըզբոլլահ»-ի ԱԹՍ-ների գործարանները

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը գիշերն օդային հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին այն բանից հետո, երբ զինվորականները հայտարարել են, որ թիրախավորելու են «Հըզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքերի ստորգետնյա գործարանները, գրում է France 24-ը։

Լիբանանի մայրաքաղաքից ծխի ամպեր են բարձրացել, մեծ թվով մարդիկ լքել են տարածքը, ճանապարհներին հսկայական խցանումներ են առաջացել։ Լիբանանյան ANI լրատվական գործակալությունը հաշվել է շուրջ մեկ տասնյակ հարված, որոնցից երկուսը՝ «շատ դաժան»։ AFP-ի լրագրողներն էլ քաղաքում առնվազն երկու ուժեղ պայթյուն են լսել։

«Իսրայելի բանակը ներկայում հարվածում է «Հըզբոլլահ»-ի օդային ստորաբաժանման ահաբեկչական թիրախներին»,- ասվում է Իսրայելի բանակի տարածած հայտարարությունում։

Դրանից երկու ժամ առաջ բանակի արաբախոս խոսնակ Ավիչայ Ադրային սոցիալական ցանցերում զգուշացրել էր, որ արվարձանների բնակիչները «գտնվում են «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող օբյեկտների մոտ և պետք է անհապաղ տարհանվեն»։

Առանձին հայտարարության մեջ զինվորականները նշել էին, որ «շուտով հարված կհասցնեն դիտավորյալ Բեյրութի քաղաքացիական բնակչության սրտում տեղակայված ստորգետնյա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության ենթակառուցվածքային օբյեկտներին»։

ՄԱԿ-ի Լիբանանի հարցերով հատուկ համակարգողը X-ում գրել է, որ հարվածները «նոր խուճապ և վախ են առաջացրել», և կոչ է արել «դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է հետագայում խաթարել ռազմական գործողությունների դադարեցումը»։

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը «խստորեն դատապարտել է Իսրայելի ագրեսիան» և նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի «աղաղակող խախտումը» մահմեդականների «սուրբ կրոնական տոնի՝ Կուրբան Բայրամի տոնի նախօրեին»։ Նա ասել է, որ հարվածներն «անհերքելի ապացույց են ագրեսորի կողմից մեր տարածաշրջանում արդար խաղաղության մերժման»։

Վարչապետ Նավաֆ Սալամը նույնպես հայտարարություն է տարածել՝ դատապարտելով հարվածները և դրանք որակելով որպես «Լիբանանի ինքնիշխանության և 2006 թվականի ՄԱԿ-ի բանաձևի կոպիտ խախտում»։

Իսրայելը և Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ»-ը մեկ տարուց ավելի ռազմական գործողությունների մեջ էին, որոնք սկսվել էին Գազայի պատերազմից հետո և գագաթնակետին հասել Իսրայելի ինտենսիվ ռմբակոծություններով և հարավային Լիբանան ցամաքային ներխուժմամբ։ Նոյեմբերյան հրադադարի նպատակն էր դադարեցնել մարտական ​​գործողությունները, որոնք «Հըզբոլլահ»-ին խիստ թուլացրին, սակայն Իսրայելը շարունակում է պարբերաբար հարվածներ հասցնել Լիբանանի հարավում։ Այնուամենայնիվ, Բեյրութի հարավային արվարձաններին, որոնք համարվում են «Հըզբոլլահ»-ի հենակետը, հարվածները հազվադեպ են եղել։

Համաձայն հրադադարի՝ «Հըզբոլլահ»-ի մարտիկները պետք է նահանջեին Լիթանի գետից հյուսիս, սահմանից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա, և ապամոնտաժեին հարավում գտնվող իրենց ռազմական դիրքերը։

Իսրայելը պետք է դուրս բերեր իր զորքերը Լիբանանից, սակայն դրանք պահել է սահմանի երկայնքով գտնվող հինգ «ռազմավարական» դիրքերում։

Լիբանանյան բանակը տեղակայվել է հարավում և հեռացրել «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները, իսկ վարչապետ Սալամը  նախօրեին  հայտարարել է, որ տարածքում ապամոնտաժվել է «ավելի քան 500 ռազմական դիրք և զենքի պահեստ»։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի