Ուկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Էնգելսի նավթաբազան, Բրյանսկում պայթյուններ են եղել օդանավակայանի մոտ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի լույս 6-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 174 անօդաչու թռչող սարք։ Ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել Բրյանսկի, Ռոստովի, Սարատովի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Տուլայի, Բելգորոդի, Տամբովի մարզերում, Մոսկվայի մարզում, ինչպես նաև Ղրիմում, փոխանցում է Meduza-ն։

Սարատովի մարզի Էնգելս քաղաքում անօդաչու թռչող սարքերը բնակելի համալիրի են հարվածել: Բնակիչները տարհանվել են։ Առավոտյան Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ վտանգ չկա, տարհանվածները շուտով կկարողանան վերադառնալ իրենց բնակարաններ: Շենքին անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով  տուժածներ չկան։

Բացի այդ, Էնգելսում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «արդյունաբերական ձեռնարկություններից մեկում»։ Ուկրաինական  տելեգրամ ալիքները հրդեհի տեսանյութեր են հրապարակել՝ պնդելով, որ հարձակման է ենթարկվել «Կրիստալ» գործարանի նավթաբազան։ Մոտակայքում է գտնվում «Էնգելս 2» ավիաբազան։

Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել, երեք մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է մարզի ղեկավարի պաշտոնակատար Եվգենի Պերվիշովը։ Տուժածներից երկուսը հոսպիտալացվել են։

Բացի այդ՝ գիշերը, ենթադրաբար, հարձակման է ենթարկվել Բրյանսկը։ Տելեգրամ ալիքների և տեղի բնակիչների տվյալներով՝ օդանավակայանի տարածքում պայթյուններ են լսվել, սակայն թե կոնկրետ ինչ է պայթել և ինչ հետևանքներ է ունեցել, հայտնի չէ։

Մի քանի ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են արձակվել նաև ՌԴ մայրաքաղաքի ուղղությամբ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հետ է մղվել 10 անօդաչու թռչող սարքի հարձակում, տուժածների  մասին տեղեկություններ չկան։

Գիշերվա ընթացքում սահմանափակումներ են սահմանվել Կալուգայի, Սարատովի, Սամարայի, ինչպես նաև Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի