Բաքվում շինծու դատական նիստում Լևոն Մնացականյանը 2012թ․ Ստեփանակերտում անցկացված շքերթի և Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցերի է պատասխանել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Բաքվում տեղի է ունեցել Արցախի պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարվել է, որ  Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի պաշտպանությանը նոր փաստաբան է միացել։ Իշխանյանն ասել է, որ չի առարկում նոր փաստաբանի դեմ։ Նա հիշեցրել է, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ ցանկություն էր հայտնել ծանոթանալ մայիսի 26-ին կայացած դատական ​​նիստի արձանագրությանը և նշել, որ կցանկանար ծանոթանալ նաև մայիսի 24-ին կայացած դատական ​​նիստի արձանագրություններին։

Դատավոր Զենյալ Աղաևը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին կստեղծվեն պայմաններ դատական ​​նիստերի արձանագրություններին ծանոթանալու համար։

Նիստի ընթացքում դատարանն ուսումնասիրել է փաստաթղթեր, իբր, «Հայաստանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում Ադրբեջանի էկոլոգիային և տնտեսությանը դիտավորյալ վնաս հասցնելու փաստերի վերաբերյալ»։

Նշվել է, թե 1992-2023 թվականներին, իբր, «Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց ղեկավարությամբ ու մասնակցությամբ օկուպացված տարածքներում թալանվել են Ադրբեջանի ժողովրդին և պետությանը պատկանող բնական պաշարները»։ Դատարանը նաև ուսումնասիրել է փաստաթղթեր, որոնք, իբր, «կապված են հիդրոէլեկտրակայանների անօրինական կառուցման և շահագործման հետ»։

Ավելի ուշ ցուցադրվել է  2012 թվականի մայիսին Ստեփանակերտում տեղի ունեցած զինվորական շքերթի տեսագրությունը, որը նկարահանվել է հայերի կողմից: Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին հարցեր են ուղղվել  ռազմական շքերթի մասին։

«Շքերթներ անցկացնելիս մենք հիմնվում էինք նախկին ԽՍՀՄ փորձի վրա։ Դրանց անցկացման հիմքում ընկած էին տարեդարձերը՝ 5, 10, 15, 20, 25 տարի։ Եթե հարցնում եք շքերթների հետ իմ կապի մասին, ապա 2012 թվականին ես պաշտպանության բանակի շտաբի պետն էի, պատասխանատու էի այդ շքերթի նախապատրաստման համար։ Բացի այդ, ես նաև մասնակցել եմ երկու կամ երեք շքերթների Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է նա։

Մնացականյանը նշել է, որ շքերթը նվիրված է եղել Արցախի բանակի 20-ամյակին, այն կազմակերպվել է նաև «Եռատոնի» կապակցությամբ․ այդ տոների թվում են մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրումը և մայիսի 9-ը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի, ինչպես նաև Արցախի բանակի կազմավորման օրը։

Տեսանյութում ասվում է, որ շքերթի հրամանատարը Արցախի բանակի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանն է: Շքերթն ընդունում է պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Լևոն Մնացականյանը նաև հայտնել է, թե շքերթին եղել են բոլոր տեսակի հրետանային զենքերը. «Д-30, Д-20, հակատանկային մեքենաներ, ԲՄ-21 Գրադ, ինքնագնաց հրետանային ստորաբաժանումներ։ Կային հրթիռային համակարգեր, եթե չեմ սխալվում՝ Սմերչ, Տոչկա։ Զրահատեխնիկայից կային տանկեր, հետևակի մարտական ​​մեքենաներ»։

Նա նաև, իբր, հայտարարել է, թե «ԼՂ բանակը համարվում է Հայաստանի զինված ուժերի մաս, և հրամանատարի պաշտոնում նշանակումը կատարվել է Հայաստանի նախագահի կողմից՝ ՀՀ պաշտպանության նախարարի ներկայացման հիման վրա ու հավելել»։

Լևոն Մնացականյանը պատասխանել է  նաև Աղդամում, Տերտերում, Ֆիզուլիում, Աղջաբեդիում և այլ տարածքներում 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ խոշոր տրամաչափի և այլ տեսակի զենքերից կրակոցների վերաբերյալ հարցերին։ Նա հայտարարել է, որ այդ ժամանակ իրենք ոչ թե հարձակվող, այլ պաշտպանվող կողմ են եղել։

Նշվում է, թե նա նաև թվարկել է, իբր, մարտերի ընթացքում Հայաստանի զինված ուժերից ստացված առաջադրանքները, որոնք ընդգրկում էին առաջնագծի ամրապնդումը, պահեստազորի դուրսբերումը համապատասխան տարածքներ, լրացուցիչ անձնակազմի համալրումը և հակառակորդի առաջխաղացումը կանխելու բոլոր միջոցների կիրառումը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 12-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի