ՌԴ ԱԴԾ-ն British Council-ին մեղադրում է Դոնբասում ռուս զինվորականների մասին տեղեկություններ հավաքագրելու մեջ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՌԴ ԱԴԾ-ն պնդում է, որ «անցանկալի կազմակերպություն» հայտարարված Բրիտանական խորհուրդը (British Council) զբաղվել է տեղեկությունների հավաքագրմամբ Ուկրաինայի օկուպացված շրջաններում տիրող իրավիճակի, այդ թվում՝ այնտեղ տեղակայված ռուսական զորքերի մասին, գրում է Մեդուզան։

«Ռուսաստանի զինված ուժերի Ուկրաինայում հատուկ գործողությունների մեկնարկից հետո Բրիտանական խորհրդի գործունեությունը ձեռք է բերել բացահայտ դիվերսիոն բնույթ։ Այսպիսով, ուկրաինացի փախստականների հնարավորությունների միջոցով, օգտագործելով նրանց ընտանիքները և Ուկրաինայի տարածքում սերտ կապերը, Բրիտանական խորհուրդը կազմակերպել է նոր շրջաններում իրավիճակի զարգացման, ռուսական զորքերի տեղակայման մասին տեղեկատվության և այլնի վերաբերյալ հետախուզական տեղեկատվություն ստանալու աշխատանքներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Որպես դրա «ապացույց»՝ ԱԴԾ-ն պատմել է Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացի, Խերսոնի մարզից Սերգեյ Չեբուկինի քրեական գործի մասին, որը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Ձերբակալությունից հետո նա, իբր, խոստովանել է ուկրաինացի փախստական ​​Սվետլանա Վոլոշինայի հետ կապերի մասին, որը Մեծ Բրիտանիա է մեկնել 2022 թվականի փետրվարին: ԱԴԾ-ի տվյալներով՝ նա «համագործակցություն է հաստատել Բրիտանական խորհրդի հետ և Չեբուկինին է փոխանցել անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցելու խնդրանքները»: Չեբուկինը, ի վերջո, դատապարտվել է 12 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Բրիտանական խորհուրդը հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1934 թվականին և հաշվետու է Բրիտանիայի ԱԳՆ-ին։ Այն զբաղվում է IELTS թեստերի կազմակերպմամբ, միջազգային կրթական ծրագրերի ֆինանսավորմամբ, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների միջև մշակութային կապերի զարգացմամբ:

Խորհուրդը չի աշխատում Ռուսաստանում 2018 թվականից ի վեր: IELTS-ի կազմակերպիչները հրաժարվել են անգլերեն լեզվի քննություններ անցկացնել ՌԴ-ում 2022 թվականի մարտին՝ ռուսական զորքերի Ուկրաինա լայնածավալ ներխուժումից կարճ ժամանակ անց:

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հունիսի 5-ին Բրիտանական խորհուրդը հայտարարել է «անցանկալի կազմակերպություն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի