Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարել է ՌԴ Բրյանսկի մարզում «Իսկանդեր»-ին հրթիռային հարված հասցնելու մասին

Լուրեր

18.02.2026 | 12:52
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ
18.02.2026 | 12:43
Ադելիա Պետրոսյանի մարզիչ. Ելույթից առաջ Ադելիան մի քիչ վախեցրեց մեզ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 12:34
Հայտնի է Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնության ժամանակացույցը
18.02.2026 | 12:24
Ուկրաինան հարվածել է Բելգորոդի էներգետիկ համակարգին և Չեբոքսարիի ռազմարդյունաբերական գործարանին
18.02.2026 | 12:16
Փետրվարի 17-ին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով
18.02.2026 | 12:12
Վատիկանը մերժել է Խաղաղության խորհրդին միանալու՝ Թրամփի հրավերը
18.02.2026 | 12:00
Փաշինյանն ԱՄՆ է մեկնում // ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի․ ԼՈՒՐԵՐ
18.02.2026 | 11:55
Փաշինյանի հետ ԱՄՆ է մեկնել նաև Միրզոյանը
18.02.2026 | 11:45
«ԱԱԲ պրոեկտ» ընկերությունն այս տարի փոսալցում չի իրականացնում․ պնդումը սխալ է
18.02.2026 | 11:42
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում «լավ առաջընթացի» մասին, Վենսը՝ խոսել Վաշինգտոնի «կարմիր գծերից»
18.02.2026 | 11:40
Էլինա Ավանեսյանը կրել է երրորդ անընդմեջ պարտությունը
18.02.2026 | 11:33
Ռուբեն Վարդանյանի դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ  դատավարական «ծաղրի» գագաթնակետն է. Amnesty International
18.02.2026 | 11:22
Ուկրաինացիները երբեք չեն ների Դոնբասի փոխանցումը Ռուսաստանին. Զելենսկի
18.02.2026 | 11:20
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն արտագնա հաղթանակներ են տարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 11:11
Ուիթկոֆը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի հարցով բանակցություններում «նշանակալի առաջընթաց» է գրանցվել
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է ՌԴ Բրյանսկի մարզում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի արձակման կայանքներին հարվածներ հասցնելու մասին։

Ըստ հաղորդագրության՝ ԶՈՒ ստորաբաժանումները, Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ համատեղ, հրթիռային հարված են հասցրել ռուսական զորքերի 26-րդ հրթիռային բրիգադի ստորաբաժանման կենտրոնացման տարածքին: Այս ստորաբաժանումը Բրյանսկի մարզի Կլինցի քաղաքի տարածքից փորձել է հարվածել ուկրաինական բնակավայրերից մեկին, հավանաբար՝ Կիևին։

«Հետախուզության և Ուկրաինայի զինված ուժերի ու անվտանգության ծառայության ստորաբաժանումների համակարգված աշխատանքի շնորհիվ թիրախները հաջողությամբ խոցվել են։ Պայթել է մեկ ռուսական հրթիռային կայանք, ևս երկուսը, ամենայն հավանականությամբ, վնասվել են»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ուկրաինացի պաշտպանների արդյունավետ և ժամանակին կատարված մարտական ​​աշխատանքը հնարավորություն է տվել խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից։

Հավելենք, որ առավոտից ի վեր տարածաշրջանի իշխանությունները երկու անգամ հրթիռային սպառնալիք էին հայտարարել Կլիմովսկի շրջանում և գործարկել նախազգուշացման համակարգ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի