Կառավարությունը հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը

Լուրեր

29.04.2026 | 16:33
«Չերյոմուխա»-ի կիրառման դրվագը դատարան է ուղարկվելու. դատախազը` «Մարտի 1»-ի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:25
«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը․ հայտնում են ՆԳՆ-ից։

Փաստաթուղթը ներառում է երեք ռազմավարական նպատակ՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելում, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ապացուցահեն, էթիկական, գենդերազգայուն բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերականգնման և վերաինտեգրման, ինչպես նաև հանրային առողջության պահպանման ապահովում։

Յուրաքանչյուր նպատակի շրջանակում նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ՝ 13 ռազմավարական ուղղություններով, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման հետևանքների մասին բնակչության իրազեկում, անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելում, դատապարտյալների և ազատությունից զրկված այլ անձանց շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման և չարաշահման կանխարգելում, զինծառայողների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման կանխարգելում, թմրամիջոցների օրինական շրջանառությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործում, ապօրինի թմրամիջոց գործածող անձանց համար սահմանափակումների նախատեսում, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմամբ պայմանավորված խանգարումներ ունեցող անձանց կայուն վերականգնման կառավարում և սոցիալական վերաինտեգրում և այլն:

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ռազմավարական ծրագիրն անդրադառնում է թե՛ մեր հանրության առողջությանը, առողջապահական ոլորտին, թե՛ նաև հանրային անվտանգությանը: Ըստ նախարարի՝ առաջին անգամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեման անդրադարձ է ունենում այս դիտանկյունից:

«Հայաստանի դեպքում, բնականաբար, տարիների կտրվածքով վերլուծել ենք իրավիճակը: Ունեցել ենք մտահոգիչ թվեր, և, ըստ այդմ, մեր ռազմավարական մոտեցումները վերադասավորել ենք այս տեսանկյունից: Եվ պիտի փաստեմ, որ եթե 2018 թվականին գրանցվել էր, օրինակ, այս խումբ հանցանքների 877 դեպք, 2021-2022 թվականներին, երբ Կառավարությունը նաև հայտարարեց այս խումբ հանցագործությունների դեմ պայքարն ավելի ինտենսիվացնելու քաղաքականության մասին, պիտի փաստեմ, որ թվերն էական աճ են ապրել՝ հաշվի առնելով բացահայտման աճի մասով մեր ունեցած տվյալները: Արդեն 2023 թվականին ունեցել ենք 5070 դեպքի արձանագրում, բայց այս տարվա կտրվածքով, երբ 2023-ը վերլուծել ենք, նկատել ենք, որ կարիք կա փոխելու մեր քաղաքականությունը և ավելի շատ շեշտը դնելու ներմուծման և արտադրության շղթների վրա, որպեսզի հետագայում մանր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն: Եվ ունեցել ենք կոնկրետ արձանագրում արդեն վիճակագրական առումով․ 2024 թվականին արդեն արձանագրել ենք 3639 դեպք, որը, բնականաբար, նվազում է ենթադրում: Բացի հանցավորության դեպքերի նմանատիպ իրավիճակից՝ այս նվազումը նաև հիմք է եղել, որ մանր չափի՝ հատկապես բուսական ծագում ունեցող թմրամիջոցների դեպքերում, երբ ունեցել ենք հանցանքի մասին հաղորդում, հաշվի առնելով իրացման դրվագի բացակայությունը, հիմնականում վարչական իրավախախտման տրամաբանության մեջ ենք հարցը դիտարկել:

Թմրամիջոցների հետ կապված՝ վարչական իրավախախտումների տեսանկյունից ունեցել ենք աճ: Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից ևս վերջին տարիներին ունեցել ենք հաշվառված անձանց թվի աճ, ինչը մի կողմից դրական է, որովհետև ի վերջո մենք բարձրաձայնում ենք նաև կախվածությունների մասին, անձինք անցնում են հաշվառում։ Մյուս կողմից նաև վկայում է այն մասին, որ դեռ ունենք կախվածություն ունեցող այնպիսի անձինք, որոնց հետ պետք է ճիշտ և գրագետ աշխատանք տարվի»,- նշել է նախարար Սարգսյանը:

ՆԳ նախարարը նշել է նաև, որ ռազմավարական մոտեցման շրջանակներում երբ 2023-ը համեմատում ենք 2024 թվականի հետ, արձանագրվում է, որ 2024 թվականի ընթացքում ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի և համագործակցության ինտենսիվացման արդյունքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, որը շուրջ 200 կգ-ով ավելի է, քան 2023 թվականին:

«Եթե համադրենք 2025 թվականի առաջին մի քանի ամիսների տվյալները, ապա արդեն իսկ հասցրել ենք համատեղ ուժերով ապօրինի շրջանառությունից դուրս բերել 173 կգ թմրամիջոց՝ կրկին թիրախավորելով հատկապես ներմուծման պրոցեսը»,- փաստել է նախարար Սարգսյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը պետք է լինի համալիր և առաջնահերթ ուղղված լինի ներմուծմանը և արտադրությանը:
Վարչապետն ընդգծել է, որ ռազմավարական մոտեցումը պետք է արդյունքները շոշափելի դարձնելու հնարավորություն տա, չնայած այս պահին ևս տեսանելի է, մասնավորապես՝ ներմուծվող մեծ խմբաքանակների բացահայտման տեսքով։

Նշենք նաև, որ ռազմավարությունը անցել է հանրային քննարկումների ծավալուն ու ներառական փուլ և լրամշակվել է քաղաքացիական հասարակության գործընկերների ու շահագրգիռ այլ պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում։