Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը հրաժարական է տվել

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը հայտարարել է, որ լքում է պաշտոնը։ Նա հավելել է՝ դա իր սեփական որոշումն է, փոխանցում է JAMNews-ը։

«33 տարի Միացյալ Նահանգները ներկայացնող դիվանագետ լինելուց հետո ես անձնական որոշում եմ կայացրել հրաժարական տալ։ Ես միշտ հպարտ կլինեմ այն ​​կարևոր աշխատանքով, որն ամերիկյան կառավարությունն ու նրա թիմը կատարել են թե՛ Վաշինգտոնում, թե՛ այստեղ՝ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը՝ բոլոր ազգերի և ժողովուրդների միջև գործընկերությունը ամրապնդելու համար»,- նշել է Դանիգանը։

Նա Վրաստանում ԱՄՆ դեսպանն էր 2023 թվականի հոկտեմբերից։

Դիվանագետը նշել է, որ ինքն ու իր ընտանիքն օրհնված են «վրաց ժողովրդի զարմանալի բարությունն ու ջերմությունը զգալու համար»։

«Որտեղ էլ մենք ուղևորվեինք այս զարմանալիորեն գեղեցիկ երկրում, մեզ միշտ դիմավորել են անգերազանցելի վրացական հյուրընկալությամբ։ Մեզ տպավորում են յուրաքանչյուր վրացու սիրտը, հոգին և ոգևորությունը։ Այսօր, ավելի քան երբևէ, ես վստահ եմ, որ ամերիկացիներին և վրացիներին միավորող հիմնական արժեքները կապահովեն մեր հատուկ գործընկերության և բարեկամության շարունակությունը»,- հայտարարել է նա։

Դանիգանը Վրաստանից կմեկնի հուլիսին, բայց մինչ այդ՝ նա խոստացել է շարունակել «անխոնջ աշխատել երկու երկրների միջև կապերն ամրապնդելու համար»։

Հավելենք, որ Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին՝ վերջերս Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության  հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է դեսպան Ռոբին Դանիգանի հետ հանդիպումից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի