Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջին պաշտոնական այցով Վաշինգտոնում է

Լուրեր

08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հունիսի լույս 5-ի գիշերն առաջին պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն։ Նախատեսվում է Սպիտակ տանը նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ չորս շաբաթ առաջ պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մերցի և Թրամփի բանակցությունները կկենտրոնանան Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերի, աճող արտաքին սպառնալիքներին ՆԱՏՕ-ի արձագանքի և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև մաքսային հակամարտության վրա։

Մերցն արդեն հստակեցրել է, որ Վաշինգտոն չի մեկնում որպես «խնդրող» և վստահորեն կպաշտպանի եվրոպական դիրքորոշումները։

DPA-ն հիշեցնում է, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի՝ Սպիտակ տուն նմանատիպ այցելությունները մթագնվել են Թրամփի հետ բացահայտ բախումներով։

Ֆրիդրիխ Մերցը Թրամփի հետ հանդիպել է միայն մեկ անգամ՝ կարճ ժամանակով, շատ տարիներ առաջ՝ Նյու Յորքում։ Սակայն չորս շաբաթ առաջ պաշտոնը ստանձնելուց ի վեր նա մի քանի անգամ հեռախոսով խոսել է ԱՄՆ նախագահի հետ՝ թե՛ անձամբ, թե՛ ավելի լայն շրջանակով՝ այլ եվրոպացի առաջնորդների հետ, Ուկրաինայի պատերազմի մասին։ Նշվում է, որ Մերցը և Թրամփը այժմ միմյանց դիմում են անունով և պարբերաբար SMS-ներ փոխանակում։

Լրատվամիջոցը գրում է, որ Գերմանիայի կանցլերն ԱՄՆ մայրաքաղաքում կմնա շուրջ 17 ժամ։ Մերցը և Թրամփը հունիսին կհանդիպեն ևս երկու անգամ՝ հունիսի կեսերին Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովին և ամսվա վերջին Նիդերլանդներում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի