Թրամփը հիացած է ռուսական ավիաբազաների վրա Ուկրաինայի հարձակումից, սակայն մտահոգված է հետագա գործողություններից. Axios

Լուրեր

24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի կողմից շաբաթավերջին իրականացված անակնկալ անօդաչու թռչող սարքերի հարձակումն «ուժեղ» է։ Այս մասին Axios-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները՝ հավելելով, սակայն, որ նա նաև մտահոգված է, որ դա կդժվարացնի հրադադարի հասնելու իր ջանքերը։

Լրատվամիջոցը գրում է, որ Ռուսաստանի ռազմավարական ավիաբազաների վրա մանրակրկիտ ծրագրված հարձակման գործողությունը, որն իրականացվել է հազարավոր մղոնների հեռավորությունից, ենթադրում է, որ Ուկրաինան ավելի շատ «խաղաքարտեր» ունի, քան Թրամփը նրանց վերագրել է, բայց նաև գործնականում մարտահրավեր է նետել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սրելու իրավիճակը։

Չորեքշաբթի Թրամփը հայտարարել էր, որ Պուտինն իրեն «շատ վճռականորեն» ասել է՝ կպատասխանի։

«Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսի զրույց, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության»,- նշել է Թրամփը հեռախոսազրույցի մասին։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ նախագահը հրապարակայնորեն լռում է Ուկրաինայի հարձակման վերաբերյալ իր անձնական զգացմունքների մասին, բայց անձնական զրույցում ասել է, որ հիացած է գործողությամբ։

«Բավականին ուժեղ է»,- ասել է Թրամփը իր վստահելի անձանցից մեկին, որին վկայակոչում է Axios-ը։

«Նա կարծում էր, որ դա լավ է», – Թրամփի արձագանքի մասին ասել է երկրորդ աղբյուրը։

Թրամփի խորհրդականներից մեկն ասել է. «Միջազգային տեսանկյունից չիհուահուան իրական վնաս է հասցնում շատ ավելի մեծ շանը»։

Ըստ հարցին ծանոթ մեկ այլ անձի՝ Թրամփը վերջին օրերին իր հետ հանդիպած մարդկանց նաև ասել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումը, հավանաբար, կստիպի Պուտինին ձեռնարկել զգալի պատասխան գործողություններ։

Աղբյուրը նշել է, որ Թրամփը մտահոգված է, որ այս սցենարը կխոչընդոտի իր դիվանագիտական ​​նախաձեռնությունը, որը հանգեցրել է կողմերի միջև առաջին ուղիղ բանակցություններին երեք տարվա ընթացքում։

Ուկրաինայի հարձակման՝ Սպիտակ տանն անհանգստացրած պատճառներից մեկն այն է, որ դա ուղղված էր հեռահար ռմբակոծիչների դեմ, որոնք կարող են կրել միջուկային զենք և Ռուսաստանի միջուկային զսպման կարևորագույն մաս են կազմում։

«Անօդաչու թռչող սարքերի հարձակումը նրան չզարմացրեց, քանի որ սա այն է, ինչ տեղի է ունենում, երբ պատերազմը շարունակվում է։ Բայց նա մտահոգված է, որ դա կերկարաձգի մարտական ​​գործողությունները։ Նա ցանկանում է, որ մարտական ​​գործողությունները դադարեն, ուստի նրան հիասթափեցնում է, երբ նման հարձակում է լինում»,- հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։

Այս մտահոգություններից անկախ՝ Թրամփը տպավորված է եղել ուկրաինացիների գործողությամբ, հավելել է Axios-ի աղբյուրը։

Հավելենք, որ նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հրապարակել էր «Սարդոստայն» գործողության տեսանյութը, որի ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին ՌԴ ռազմավարական ավիացիոն բազաների վրա։ Ըստ հաղորդագրության՝ ռուսական ինքնաթիռների ընդհանուր կորուստները կազմել են 41 միավոր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի