ԱՄՆ-ը վետո է դրել ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Գազայի հատվածում անվերապահ հրադադարի վերաբերյալ բանաձևի վրա

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ԱՄՆ-ը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը կոչ է անում Գազայում «անվերապահ և մշտական» հրադադար հաստատել, գրում է BBC-ն։

ԱԽ մյուս 14 անդամները քվեարկել են փաստաթղթի օգտին, որը նաև պահանջում է բոլոր պատանդների ազատ արձակում և մարդասիրական օգնության սահմանափակումների վերացում։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Դորոթի Շեան ասել է, որ բանաձևը «կխաթարի հրադադարի հասնելու դիվանագիտական ​​ջանքերը»՝ հավելելով, որ ՄԱԿ-ը ՀԱՄԱՍ-ին չի որակել որպես ահաբեկչական կազմակերպություն:

«Մենք չենք աջակցի որևէ միջոցառման, որը չի դատապարտում ՀԱՄԱՍ-ին և կոչ չի անում խմբավորմանը զինաթափվել և լքել Գազան»,- ասել է նա։

Սա տեղի է ունենում Գազայում օգնության բաշխման վերաբերյալ աճող մտահոգության ֆոնին, քանի որ, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան երկու միլիոն մարդ սովի վտանգի տակ է Իսրայելի կողմից 11 շաբաթ տևած սննդի և այլ օգնության առաքումների վրա լիակատար արգելքի պայմաններում։ Վերջերս օգնության բաշխումը ստանձնել է Գազայի մարդասիրական հիմնադրամը (GHF), որը Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից աջակցվող խումբ է։ Այն նպատակ ունի փոխարինել ՄԱԿ-ի գործակալություններին և տարածաշրջանի այլ կազմակերպություններին։

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվարդն էլ ասել է, որ քվեարկել է բանաձևի նախագծի օգտին, քանի որ Մեծ Բրիտանիան կարծում է՝ «Գազայի անտանելի իրավիճակը պետք է ավարտվի», և Լոնդոնը հրադադարը համարում է «երկարաժամկետ քաղաքական լուծման հասնելու» լավագույն միջոցը։

Նա հավելել է, որ Իսրայելը պետք է «վերացնի օգնության սահմանափակումները» և «թույլ տա, որ ՄԱԿ-ը և մարդասիրական կազմակերպությունները կատարեն իրենց աշխատանքը՝ կյանքեր փրկելու, տառապանքները նվազեցնելու և արժանապատվությունը պահպանելու համար»։

Իսրայելը պատերազմ է սկսել Գազայում՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումների, որոնց ընթացքում շուրջ 1200 մարդ զոհվել է, 251-ը՝ պատանդ վերցվել։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ ժամանակվանից ի վեր  այնտեղ  սպանվել է առնվազն 54,000 մարդ, այդ թվում՝ 4,201 մարդ, երբ Իսրայելը վերսկսել է  իր հարձակումը մարտի 18-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի