ՌԴ Վորոնեժի մարզում երկաթուղային գծերի վրա պայթյուն է տեղի ունեցել

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

ՌԴ Վորոնեժի մարզում երկաթուղային գծերի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են Baza տելեգրամ ալիքը և «Вести Воронеж»-ը, փոխանցում է Meduza-ն։

Պայթյունը տեղի է ունեցել Եվդակովո-Սագունի հատվածի 725-րդ կիլոմետրում: Baza-ի տվյալներով՝ պայթյունը վնասել է երկաթուղային գծերը։ Ըստ «Вести Воронеж»-ի`գնացքների երթևեկությունը մի ուղղությամբ դադարեցվել է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։

Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել է, որ երկաթուղու այդ հատվածում մի քանի գնացքներ կանգնեցվել են, քանի որ դրանցից մեկի մեքենավարը «նկատել է գծերի աննշան վնասը»։

«Տուժածներ չկան։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն արդեն պարզում են միջադեպի պատճառը, նրանց ներկայացուցիչները տեղում են»,- ասել է նահանգապետը։

Մայիսի 31-ի երեկոյան և հունիսի 1-ի առավոտյան էլ Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջներ էին պայթեցվել։ Յոթ մարդ զոհվել էր, հարյուրից ավելին՝ վիրավորվել։

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, թե քննչական կոմիտեի մասնագետներն ապացույցներ են հավաքել, որ Կուրսկի և Բրյանսկի մարզերում կամուրջների պայթեցման հետևում կանգնած է Ուկրաինան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի