Բաքվում «Ռուսական տան» գործունեության վերսկսման ուղղությամբ աշխատանքներ են տարվում․ Գալուզին

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ և աշխատում է Բաքվում «Ռուսական տան» փակման հետ կապված խնդիրը լուծելու ուղղությամբ։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք ցանկանում ենք կարգավորել խնդիրը, որ այն (Ռուսական տունը) չփակվի։ Մենք աշխատում ենք այս թեմայի շուրջ, կապի մեջ ենք ադրբեջանական կողմի հետ։ Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կարող է ու պետք է լուծվի Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային համագործակցության շրջանակում: Մենք կարծում ենք, որ նման հարցերին պետք է մոտենալ այսպես և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երկրների քաղաքացիները կարողանան ազատորեն ծանոթանալ միմյանց մշակույթին և սովորույթներին Ռուսաստանի ու Ադրբեջանի համապատասխան կառույցների միջոցով»,- ասել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները, ՌԴ-ի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, փակել են Բաքվի «Ռուսական տունը»։ 2025 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին նոտա էր ուղարկել «Ռուսական տան» գործունեության դադարեցման մասին։

Հավելենք, որ Ադրբեջանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածություն է առաջացել ադրբեջանական օդանավի կործանումից հետո։ Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի օդանավը վթարի էր ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Օդանավում գտնվող 67 անձանցից 38-ը մահացել է։ Ավիաղետի համար Ադրբեջանը մեղադրում է ռուսական կողմին՝ պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի