Կիմ Չեն Ընը Շոյգուի հետ հանդիպմանն անվերապահ աջակցություն է խոստացել ՌԴ-ին

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Հյուսիսային Կորեան կշարունակի աջակցել Ռուսաստանին, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմում։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի  ղեկավար Կիմ Չեն Ընը Փհենյանում ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայույունը։

«ԿԺԴՀ կառավարությունը կշարունակի անվերապահորեն աջակցել Ռուսաստանի դիրքորոշմանը և արտաքին քաղաքականությանը բոլոր լուրջ միջազգային քաղաքական հարցերում, հատկապես՝ Ուկրաինայի շուրջ»,- ասվում է հյուսիսկորեական KCNA լրատվական գործակալության հայտարարության մեջ:

Խոսելով Ուկրաինայում պատերազմի մասին՝ Կիմը մաղթել է, որ Ռուսաստանն «անպայման հաղթանակի արդար և սրբազան գործում»։

Կիմը և Շոյգուն քննարկել են Կուրսկի մարզում մարտերը, որտեղ հյուսիսկորեացի զինվորները կռվել են Ուկրաինայի զինված ուժերի դեմ: ՌԴ Անվտանգության խորհուրդը հաղորդում է, որ քննարկվել է «կորեացի զինվորների սխրանքի հիշատակը հավերժացնելու» հարցը։

Կողմերը հիշատակել են Մոսկվա-Փհենյան ռազմավարական համագործակցության պայմանագրին, որը ստորագրվել է ԿԺԴՀ մայրաքաղաքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2024 թվականի հունիսի 19-ին այցի ժամանակ։ Այն նախատեսում է ռազմական և այլ օգնություն մի երկրից մյուսին, եթե նրանցից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման։

2024 թվականի աշնանը հյուսիսկորեացի զինվորականներ ժամանել են Կուրսկի մարզ՝ կռվելու Ուկրաինայի զինված ուժերի դեմ։ Սկզբում ՌԴ իշխանությունները հերքում էին նրանց ներկայությունը։ 2025 թվականի ապրիլին այդ մասին առաջին անգամ հայտարարեցին Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները, ապա ինքը՝ Պուտինը։ Միաժամանակ, Փհենյանը հայտարարել է այդ գործողության «հաղթական ավարտի» մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի