Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

Լուրեր

29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
Բոլորը

Շվեդիայի ազգային տոնին ընդառաջ, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Շվեդիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց և բարօրություն։

«Շնորհակալություն եմ հայտնում նաև սերտ համագործակցության, և այն անկեղծ վստահության համար, որ կա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը պայմանավորված է մեր երկրում համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ, որոնք աջակցում են ժողովրդավարությանը։

Կարծում եմ՝ շատ երկրներ հետևում են Ձեր երկրի օրինակին՝ տեսնելով, թե ինչպես է Շվեդիան առանձին հարցերում վերաբերում Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։ Կարող եմ ասել, որ շատ դեպքերում դա է պատճառը, որ իրենք ևս միանում են այդ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանին աջակցելուն՝ տնտեսական, քաղաքական և ընդհանուր բարեփոխումների միջոցով, որոնք միտված են մեկ նպատակի՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հաստատմանը։ Եվ իհարկե, դա նպաստում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրի անվտանգության և պաշտպանունակության բարձրացմանը»,- ասել է ՀՀ նախագահը։

Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ «Շվեդիայի ազգային տոնի կապակցությամբ ինձ համար պատիվ է հյուրընկալվել այսօր այստեղ։ Շնորհակալություն նաև իմ երկրի վերաբերյալ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար»,- նշել է դեսպանը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող երկկողմ օրակարգային մի շարք հարցեր՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Նախագահը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին Շվեդիայի երկարամյա աջակցությունը՝ ընդգծելով հատկապես կառավարման թափանցիկության, իրավունքի գերակայության, քաղաքացիական հասարակության դերակատարության ընդլայնման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում շվեդական փորձի կիրառման արժեքավորությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին քաղաքական, տնտեսական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Նշվել է, որ երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման համար առկա է զգալի չօգտագործված ներուժ, մասնավորապես՝ ներդրումային ծրագրերի, նորարարական տեխնոլոգիաների փոխանակման և թվային հատվածի համատեղ նախաձեռնությունների միջոցով։

Այս համատեքստում շեշտվել է Շվեդիայի առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններից «Ericsson»-ի հետ համագործակցության խթանման կարևորությունը։ Երկուստեք կարևորվել են կապի տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում համատեղ ծրագրերը, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական ներուժի առաջընթացին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև խորհրդարանական դիվանագիտության զարգացման և գործակցության շարունակականության վերաբերյալ։ Ընդգծվել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը կարող է էական խթան հանդիսանալ երկկողմ կապերի խորացման և փոխըմբռնման ամրապնդման գործում»,- ասված է հաղորդագրությունում։