Ադրբեջանի ՀԿ-ները պահանջում են «փակել Մեծամորի ատոմակայանը»

Լուրեր

08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
Բոլորը

Ադրբեջանական «Enviromental Protection First» հասարակական կազմակերպությունների կոալցիան այսօր ճեպազրույց է  անցկացրել՝ բողոքելով Մեծամորի ատոմակայանի շարունակական շահագործման դեմ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կոալցիայի  անդամ Ամին Մամեդովն անդրադարձել է Թուրքիայում գործող ավելի քան 30 ՀԿ-ների կողմից Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը կասեցնելուն ուղղված կոչին՝ նշելով, որ իրենց կազմակերպությունը նույնպես պահանջում է Մեծամորի ԱԷԿ-ի անհապաղ փակումը.

«Այս նախաձեռնության հիմնական հեղինակը Թուրքիայում գործող «Doğa ve Çevre» հասարակական միավորումն է: Իգդիրում վերջերս կայացած Մեծամորի ԱԷԿ-ի վնասակար գործունեությանը նվիրված միջոցառման ժամանակ թուրք բնապահպանները հատուկ հայտարարություն ընդունեցին: Հայաստանը նաև որևէ զեկույց չի հրապարակում Ադրբեջանին սահմանակից տարածքներում իրականացվող հանքարդյունաբերական գործունեության վերաբերյալ: Ես կարծում եմ, որ պետք է գործնական քայլեր ձեռնարկվեն այս կայանի գործունեությունը դադարեցնելու համար»,- ասել է նա։

«Ռուզգար» էկոլոգիական հասարակական միության նախագահ Իսլամ Մուստաֆաևը, իր հերթին, նշել է, որ Թուրքիայում ՀԿ-ների ներկայացուցիչների նման նախաձեռնությունը պատահական չէ։

«Ամեն տարի այս հարցը բարձրացվում է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության համաժողովներում, սակայն անհրաժեշտ քայլերը չեն ձեռնարկվում: Մենք պահանջում ենք դադարեցնել ատոմակայանի գործունեությունը, որը ռիսկեր է ստեղծում և ծայրահեղ վտանգի աղբյուր է դառնում հարևան երկրների համար: Եթե այնտեղ որևէ միջադեպ տեղի ունենա, դա հսկայական ողբերգություն կառաջացնի շրջակա չորս երկրների համար»,- ասել է նա։

Կոալիցիայի անդամ Սաբիթ Բաղիրովն էլ ասել է, որ Հայաստանում գործում է ավելի քան 900 հանքարդյունաբերական ձեռնարկություն՝ հայտարարելով, թե Հայաստանը, իբր, «դիտավորյալ աղտոտում է Արաքս գետը»։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի 33 բնապահպանական և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ Իգդիրում ակցիա էին անցկացրել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի շահագործման դեմ։

Ի դեպ, 2022 թվականի հոկտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին անձամբ էր այցելել Մեծամորի ատոմակայան ու բարձր գնահատել կայանի աշխատանքը։

«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել էր Գրոսսին X-ի իր միկրոբլոգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի