Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինվորների հետ հանդիպումների ժամանակավոր սահմանափակումների մասին՝ վարակների աճի պատճառով

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ երկրում անկայուն եղանակային պայմանների պատճառով սեզոնային շնչառական վիրուսային վարակների դեպքերի աճ է նկատվում: Սրա հետ կապված, նորակոչիկների առողջությունը պաշտպանելու համար, զորամասերում նրանց հետ հանդիպումների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել:

Հաղորդվում է, որ զորամասերում փակ ռեժիմը և հանրության հետ շփման սահմանափակումները թույլ են տալիս հրամանատարական կազմին և ռազմական բժշկական անձնակազմին իրականացնել արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ՝ զինծառայողների առողջությունը պաշտպանելու համար։

«Անձնակազմի հետ կրթական զրույցներ անցկացնելով, նրանց տեղեկացնելով ճիշտ սննդի և անձնական հիգիենայի կանոնների, առօրյա գործունեության մեջ համալիր կանխարգելիչ միջոցառումների կարևորության մասին, ապահովվում է վարակի դեպքերի կանխարգելումը։ Հաշվի առնելով շնչառական վիրուսային վարակների  դեպքերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը՝ մենք խնդրում ենք հանրությանը զգայուն լինել մեր զինծառայողների առողջության նկատմամբ, ըմբռնումով մոտենալ նշված սահմանափակմանը և չայցելել զորամասեր Կուրբան Բայրամի և հանգստյան օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի