Թուրքական Տրապիզոնում ջրհեղեղից հետո անհետ կորած անձի որոնումները շարունակվում են․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում տեղացած առատ անձրևները, որոնք ջրհեղեղ էին առաջացրել, բացասական հետևանքներ են գրանցել, հատկապեսմ Օրթահիսար և Ակչաաբաթ շրջաններում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մինչ ջրհեղեղից առավել տուժած տարածքներում շարունակվում են մաքրման և տարհանման աշխատանքները, բարձրադիր վայրերում սողանքներ են տեղի ունեցել։ Տրապիզոնի քաղաքապետ Ահմեդ Մեթին Գենչը հայտարարել է, որ  ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար տեղում աշխատում է 548 մարդ և 165 միավոր տեխնիկա։

Աքչաաբաթ շրջանում նախօրեի հեղեղներից հետո անհետ կորած 72-ամյա Հուսեյն Այդընին գտնելու աշխատանքները շարունակվում են։ Նշվում է, որ AFAD-ի և այլ հատուկ ծառայությունների, Առափնյա պահպանության ծառայության և ոչ կառավարական կազմակերպությունների որոնողական-փրկարարական ստորաբաժանումներից բաղկացած թիմերը շարունակում են աշխատանքները։

Հաղորդվում է, որ ջրհեղեղի պատճառով որոշ փողոցներ և պողոտաներ լցվել են ջրով։ Մինչ փողոցներում անձրևի տակ մնացած որոշ քաղաքացիներ փորձել են պաշտպանվել անձրևանոցներով, մյուսներն ապաստան էին գտել իրենց աշխատավայրերում։

Ճանապարհներին ջրի կուտակման պատճառով երթևեկությունը պարբերաբար խաթարվել է։ Հորդառատ անձրևի պատճառով որոշ մեքենաներ մնացել են ճանապարհին, իսկ տներն ու աշխատավայրերը հեղեղվել են։ Տրապիզոնի քաղաքապետարանի խմելու ջրի և կոյուղու գլխավոր տնօրինությունը (TİSKİ), հրշեջ ծառայությունը և AFAD-ի թիմերը շարունակում են աշխատել այն շրջաններում, որտեղ հեղեղումներ և քարաթափումներ են տեղի ունեցել։

Որոշ թաղամասերում սողանքների պատճառով վնասվել են ճանապարհներ և գյուղատնտեսական հողեր: Վնասված տրանսպորտային միջոցների վնասի գնահատման աշխատանքները շարունակվում են: Խմբերը՝ շինարարական տեխնիկայի ուղեկցությամբ, շարունակում են մաքրման և վերանորոգման աշխատանքները, հատկապես ափամերձ տարածքում տեղացած հեղեղից հետո, և փորձում են վերացնել ջրհեղեղի հետևանքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի