Ադրբեջանում լճերից մեկում ձկների զանգվածային անկում է գրանցվել

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

Ադրբեջանում Ապշերոնի շրջանի Մուհամմադի գյուղի վարչական տարածքում գտնվող լճերից մեկում գրանցվել է ձկների զանգվածային անկում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում։ Ականատեսները հայտնել են, որ այս երևույթը նկատվում է մի քանի օր։ Լիճը, որտեղ ձկները զանգվածաբար անկում են, գտնվում է «Օմար Աչիլիք» հանգստի գոտու կողքին։ Նշվում է, որ նմանատիպ միջադեպեր այս տարածքում տեղի են ունեցել նաև նախկինում։

Սոցցանցերի օգտատերերը նշում են, որ սատկած ձկները ցածր գնով վաճառքի են հանվում շուկաներում։ Տեղեկություններ են հայտնվել, որ լիճը պատկանում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, սակայն նրա անունը չի հրապարակվում։

Ադրբեջանի Գյուղատնտեսության նախարարությունից էլ հայտնել են, որ Ագրարային ծառայությունների գործակալությունը, Անասնաբուժական հետազոտությունների ինստիտուտը և Սննդի անվտանգության գործակալությունը (AQTA) հետաքննում են լճում ձկների զանգվածային անկման դեպքը։ Բոլոր երեք պետական ​​մարմինների մասնագետները զննել են տարածքը և վերցրել ջրի ու ձկան նմուշներ, որոնք ուղարկվել են լաբորատորիա, Ագրարային ծառայությունների գործակալության փորձաքննության և հավաստագրման կենտրոն, անասնաբուժական հետազոտությունների ինստիտուտ և Ադրբեջանի սննդի անվտանգության ինստիտուտ: Հետազոտության ավարտից հետո արդյունքները կներկայացվեն հանրությանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի