Ռուսական կողմը հարվածել է Խարկովին և Օդեսային․ տուժածներ կան

Լուրեր

08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ բանակը հունիսի լույս 4-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածել է ուկրաինական Խարկովին։ Քաղաքում լայնածավալ հրդեհներ են բռնկվել, տուժած կա, հայտնում են տեղական իշխանությունները։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը գրել է, որ ռուս զինվորականները քաղաքին հարվածելու համար օգտագործել են ինը «Շահեդ» և երկու հրթիռ, որոնց տեսակը պարզվում է։

«Արդյունաբերական գոտում հրդեհներ են բռնկվել չորս վայրում, այրվել է նաև մասնավոր տուն։ Այս պահի դրությամբ՝ Նովոբավարսկի շրջանում հայտնի է մեկ տուժածի մասին»,- նշել է քաղաքապետը։

Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ հայտնել է, որ որ հրթիռային հարվածների հետևանքով քաղաքացիական ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել, այնտեղ վնասվել է միահարկ արդյունաբերական շենք, 30-ամյա տղամարդ է վիրավորվել։

Ռուս զինվորականները հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով գրոհել են նաև Օդեսան, հայտարարել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերը խոցել են թիրախների մեծ մասը, սակայն քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ բնակելի շենքերին և սպասարկման կայաններին վնաս է հասցվել։ Մեկ մարդ վիրավորվել է։

Օդեսայի մարզային դատախազությունն իր հերթին հայտարարել է, որ հարձակման ժամանակ օգտագործվել է ավելի քան 20 անօդաչու թռչող սարք։

«Վնասվել և ավերվել  են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի շենքեր, ավտոտնակներ և մասնավոր ձեռնարկությունների պահեստներ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Գիշերը Ռուսաստանը նաև հարվածել է Սումիի մարզում գտնվող կենսաէթանոլի գործարանին, տուժածներ չկան։ Այս մասին առավոտյան հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչությունը։ Հաղորդագրության համաձայն՝ գործարանին հարվածել է 12 անօդաչու թռչող սարք։

Ռուսական կողմը հարվածները դեռևս չի մեկնաբանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի