ՀՔԱՎ-ը բողոքարկել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը

Լուրեր

08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ բողոքարկել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը։

«2025 թվականի մարտի 31-ին ուղիղ եթերում այնժամ դեռևս Գյումրու համայքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հրապարակավ հայտարարեց եկեղեցում սպանել քահանայի, ով կպսակադրի ԼԳԲՏ+ անձանց։ Եթերը լի էր ատելության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրելու խոսքերով։ 2025թ․-ի ապրիլի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ։

Ի պատասխան Կազմակերպության հաղորդման՝ ապրիլի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահամանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործության քննության գլխավոր վարչությունը որոշում էր կայացրել վարույթ չնախաձեռնելու մասին։ Սույն որոշումը ապրիլի 23-ին բողոքարկվեց ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 25-ին մերժեց ներկայացրած բողոքը։ Սպառելով դատախազական բողոքարկամ ընթացակարգով առերևույթ հանցագործության հիմքով քրեական վարույթի նախաձեռնման հնարավորությունը՝ Կազմակերպությունը մայիսի 29-ին դիմել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ հրապարակային խոսքում անձանց կամ առանձին խմբերի նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն քարոզելու դեպքում պետությունը պետք է քրեական պատասխանատվություն սահմանի։ Ուստի, Հայաստանի Հանրապետությունը ունենալով պոզիտիվ պարտականություն, պարտավորվում է իր ներպետական օրենսդրությամբ նմանատիպ վարքագծի պայմաններում ապահովել յուրաքանչյուր անձի ինքնորոշման իրավունքը՝ թույլ չտալով նրանց նկատմամբ խտրական և անհանդուրժող վերաբերմունքի դրսևորումներ, առավել ևս, երբ նման վարքագիծը դրսևորվում է պետական պաշտոնյայի կողմից։

Կազմակերպության կողմից ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայցրած բողոքով՝ խնդրել ենք ՀՀ գլխավոր դատախազությանը և վարույթ չնախաձեռնած քննիչին պարտավորեցնել առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ՝ ապահովելով պատշաճ, համակողմանի և անաչառ քննություն»,- ասված է հաղորդագրությունում։