Բաքուն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կչեղարկի 907-րդ ուղղումը. Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կչեղարկի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը խոչընդոտում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին ամերիկյան Diplomatic Watch-ին տված հարցազրույցում ասել է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դիվանագետի խոսքով՝ 907-րդ ուղղումն «անարդարացիորեն» է ընդունվել Ադրբեջանի նկատմամբ, ինչը, իբր, խոստովանում են նաև շատ ամերիկացիներ՝ այն ժամանակահատվածում, «երբ ադրբեջանական տարածքները գտնվում էին օկուպացիայի տակ, և տարածաշրջանում տեղի էին ունենում էթնիկ զտումներ (ադրբեջանցիների նկատմամբ)»։

«Սա [նման փոփոխության ընդունումը] հնարավոր է դարձել Կոնգրեսում որոշակի լոբբիստական ​​խմբերի ճնշման արդյունքում»,- ասել է նա։

Ադրբեջանցի դիվանագետը կարծում է, որ Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ, «բայց հույս ունի, որ առանց 907-րդ ուղղման»։

«Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարական դիրքը՝ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կշարունակեն զարգանալ: Ադրբեջանը դերակատարում ունի ԱՄՆ-ի համար կարևոր գրեթե բոլոր հարցերում: Եվ ԱՄՆ-ը կարևոր է Ադրբեջանի համար ոչ միայն այն պատճառով, որ այն համաշխարհային գերտերություն է, այլև այն պատճառով, որ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր և արժեքներ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ կոնգրեսական Ջիմ Կոստան պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ էր արել պահպանել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի սկզբունքները և արգելափակել Ադրբեջանին ռազմական օգնությունը՝ վերահաստատելով Բաքվին պատասխանատվության ենթարկելու և ԱՄՆ քաղաքականության ամբողջականությունը պաշտպանելու կարևորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի