Մարկո Ռուբիոն և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են ՌԴ-Ուկրաինա ստամբուլյան բանակցությունները

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան  Ֆիդանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է TRT Haber-ը։

Թուրքիայի ԱԳՆ աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը և նախօրեին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։

Զրույցի  ընթացքում գնահատվել են նաև Սիրիայում և Գազայում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Զրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Ստամբուլում տեղի է ունեցել ՌԴ-ի ու Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։

Հավելենք, որ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ՌԴ նախագահի խորհրդական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն առաջարկել է ռազմաճակատի որոշակի հատվածներում երկու-երեք օրով հրադադար հաստատել՝ զոհվածների մարմինները հավաքելու համար։

Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն էլ հայտարարել էր, որ  բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել փոխանակել ծանր հիվանդ և ծանր վիրավորված ռազմագերիներին, ինչպես նաև 18-ից 25 տարեկան գերիներին, «6000-ը 6000-ի դիմաց» ձևաչափով զոհերի մարմինները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի