Կրեմլը հայտնել է, որ առաջիկայում Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպում «հազիվ թե հնարավոր է»

Լուրեր

08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի եռակողմ հանդիպում առաջիկայում հազիվ թե հնարավոր է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի  մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Անկեղծ ասած՝ առաջիկայում  դժվար թե։ Նախագահ Պուտինը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը ամենաբարձր մակարդակով շփումների հարցում՝ ընդգծելով, որ այդ շփումները պետք է լինեն արդեն իսկ մշակված տեխնիկական մակարդակով, փորձագիտական ​​մակարդակով պայմանավորվածությունների արդյունք։ Հետևաբար, նախագահ Պուտինն աջակցում է այդ շփումներին, բայց կարծում է, որ դրանք պետք է լավ պատրաստված լինեն»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահը բաց է Պուտինի և Զելենսկիի հետ եռակողմ հանդիպման համար։

Հավելենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել էր բարձր մակարդակի գագաթնաժողով անցկացնելու իր կոչը՝ ասելով, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփին՝ Ստամբուլում կամ Անկարայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի