Կրեմլը՝ Ուկրաինայի կողմից իրականացված «Սարդոստայն» գործողության մասին

Լուրեր

08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուսական ռազմավարական ավիացիոն բազաների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների թեմայի վերաբերյալ պետք է առաջնորդվել երկրի ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններով և Քննչական կոմիտեի կողմից անցկացվող քննությամբ։

«Քննություն է ընթանում, Պաշտպանության նախարարության հայտարարությունն է եղել, առաջարկում եմ սպասել քննության արդյունքներին և առաջնորդվել Պաշտպանության նախարարության հայտարարությամբ»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության «Սարդոստայն» գործողության շրջանակում FPV անօդաչու թռչող սարքերը գրոհել էին ՌԴ Ռյազանի մարզի «Դյագիլևո», Մուրմանսկի մարզի «Օլենյա», Իրկուտսկի մարզի «Բելայա» և Իվանովոյի մարզի «Իվանովո» ռազմական օդանավակայանները։ Անօդաչու թռչող սարքերն արձակվել են ավիաբազաների մոտ գտնվող մայրուղում կայանված բեռնատարներից։

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի չորս ռազմական օդանավակայաններում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է 41 ինքնաթիռ, այդ թվում՝ А-50, Ту-95, Ту-22 М3 և  Ту-160։ Վերլուծաբաններն էլ հաշվել էին առնվազն 13 վնասված ռուսական ռազմավարական ավիացիոն ինքնաթիռ՝ հիմնվելով արբանյակային պատկերների և տեսանյութերի վրա։

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբն այսօր առավոտյան հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ թարմացված տվյալներ՝ մայիսի 24-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածի համար, ըստ որի՝ ռուսական բանակը կորցրել է 12 ինքնաթիռ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի