Ողջունելի են ՀՀ-ի եվրոպական ձգտումներն ու առկա գործակցության ընդլայնումը․ նորդիկ-բալթիկ երկրների ԱԳՆ ներկայացուցիչներ

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը հունիսի 3-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ․ հայտնում են ԱԳՆ-ից։

«Ողջունելով Հայաստան ժամանած հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն արժեւորել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը: Նա ընդգծել է տարբեր ոլորտներում առկա ներուժի օգտագործման անհրաժեշտությունը, կարեւորել այս տարվա սկզբին այդ երկրների խորհրդարանների ղեկավարների այցը Հայաստան: Հանձնաժողովի նախագահը հյուրերի խնդրանքով անդրադարձել է ՀՀ-Եվրամիություն խորացող հարաբերություններին»,- ասված է տարածված հաղորդագրությունում։

Նշվում է, որ դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են Հայաստանի հետ փոխգործակցության կարեւորությունից, ողջունել ՀՀ-ի եվրոպական ձգտումներն ու առկա գործակցության ընդլայնումը:

Ապա Ազգային ժողովի պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունների արդյունքները՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել այն:

Նորդիկ-բալթիկ երկրների ներկայացուցիչներն էլ նշել են, որ հետաքրքրված են տարածաշրջանում եւ, մասնավորապես, Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով ու կարեւորում են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը:

Հյուրերը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել: