Սերժ Սարգսյանի՝ Սիլվա Համբարձումյանից ենթադրյալ կաշառք ստանալուն առնչվող գործը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին

Լուրեր

10.12.2025 | 16:10
Հայտնի է՝ ում հետ է Երևանում մենամարտելու Արման Ծառուկյանը
10.12.2025 | 16:03
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն աշխատում է խաղաղության, այլ ոչ թե հրադադարի վրա
10.12.2025 | 15:51
«Արարատի» դարպասապահը կմասնակցի Աֆրիկայի ազգերի գավաթին
10.12.2025 | 15:45
Ո՞րն է ավելի վտանգավոր հանցագործություն. սպանությո՞ւնը, թե՞ կոռուպցիան. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 15:42
Բրյուսելը ռուսական ակտիվների սառեցմանն ուղղված արտակարգ օրենք է պատրաստում. Financial Times
10.12.2025 | 15:40
Սերժ Սարգսյանն արձագանքել է Փաշինյանի հրապարակած փաստաթղթերի բովանդակությանը
10.12.2025 | 15:37
Սամվել Ալեքսանյանի կինն ու դուստրը կառավարությունից 109 մլն դրամի արտոնություն կստանան
10.12.2025 | 15:33
Ավստրալիայում ուժի մեջ է մտել 16 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցեր մուտք գործելու արգելքը
10.12.2025 | 15:26
«Բավարիայի» 17-ամյա ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
10.12.2025 | 15:20
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը
10.12.2025 | 15:15
Բաքուն դիտարկում է Հայաստանի հետ սահմանին երկաթուղային գիծը վերականգնելու հարցը՝ ի պատասխան «Թբիլիսիի սակագնային դեմարշի». ադրբեջանական աղբյուր
10.12.2025 | 15:10
Հակակոռուպցիոն ոլորտում 2025-ին իրականացված աշխատանքների վերաբերյալ համաժողով. ՈՒՂԻՂ
10.12.2025 | 15:08
Էրլինգ Հոլանդը տրանսֆերային գնով հավասարվել է ամենաթանկ ֆուտբոլիստին
10.12.2025 | 15:03
Գերիների հարցը Փաշինյանը կապում է խաղաղության հետ // Խուզարկել են Արշակ արքեպիսկոպոսի քեռու և զարմուհու տները․ ԼՈՒՐԵՐ
10.12.2025 | 14:50
2026-ին Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջասթ. Դատախազություն
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ գործի՝ Սերժ Սարգսյանը 2007 թվականի հունիսի 7-ից մինչև 2008 թվականի ապրիլի 8-ը զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, ղեկավարելով կառավարության գործունեությունը, համակարգելով նախարարների ու նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների աշխատանքը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձանց հետ հանցակցությամբ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի oգտին գործողություններ կատարելուն նպաստելու Սամվել Մայրապետյանի և դստեր ամուսնու՝ Միքայել Մինասյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 924.950.000 ՀՀ դրամին համարժեք 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Մասնավորապես՝ ըստ քրեական գործի Սարգսյանը ենթադրյալ կաշառքը ստացել է «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար՝ 2008 թվականի փետրվարին և ապրիլին։

Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։ Նշենք, որ Համբարձումյանից ենթադրյալ կաշառք ստանալու գործով անցնում են նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Նրանց վերաբերյալ գործը, սակայն, ավելի, քան 6 տարի առաջ է դատարան ուղարկել։ Ըստ Համբարձումյանի ցուցմունքի՝ նա Արմեն Գևորգյանին 1 մլն, Քոչարյանին և Սարգսյանին՝ 3 մլն ԱՄՆ դոլալ կաշառք է տվել։ Փաստացի՝ այժմ Սարգսյանին վերագրվում է ոչ թե 3, այլ 2 մլն 985 հզ դոլար կաշառք ստանալու գումար։

Ստացվում է՝ իրավապահները Քոչարյանի և Գևորգյանի դրվագը դեռևս տարիների առաջ են ուղարկել դատարան, իսկ Սերժ Սարգսյանի դրվագը՝ միայն 6 տարի անց։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ մեկ այլ գործ էլ նախորդ ամիս է դատարան ուղարկել՝ Իսակովի պողոտայում 2005-2007 թվականների ընթացքում հողատարածքներ օտարելու վերաբերյալ։ Այս գործով ևս Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։ Դատարանում այս գործով մեկ նիստ է տեղի ունեցել։ Նախագահողը կրկին դատավոր Արամ Գրիգորյանն է։ Ենթադրվում է, որ դատավորը երկու գործերը կմիացնի մեկ վարույթում։

Արաքս Մամուլյան