Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազաները կրճատելու մասին՝ հասցնելով մեկի

Լուրեր

24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը համբերությունը հասել է սահմանին Ուկրաինայի պատերազմի հարցում և տեսնում է, որ Թուրքիան կարևոր դեր է խաղում հակամարտությունը կարգավորելու գործում։ Թուրքական NTV-ին տված հարցազրույցում դիվանագետն ընդգծել է «Թուրքիայի եզակի դիվանագիտական ​​դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ որպես խաղաղության ջանքերի կարևորագույն գործոն», գրում է Turkiye today-ը:

«Կարծում եմ, որ Թուրքիան առանցքային դեր է խաղում»,- ասել է դեսպանը՝ շարունակվող պատերազմն անվանելով «աղետ բոլորի համար»։

Բարաքը նշել է, որ Թրամփի վարչակազմն ավելի ու ավելի է կենտրոնանում հակամարտության արագ ավարտի վրա:

«Նախագահ Թրամփը հասել է իր համբերության սահմանին. չի կարելի ասել, որ նա շատ համբերատար մարդ է։ Թուրքիան այժմ կարող է միջամտել և վերացնել գործառնական խնդիրները, որպեսզի հնարավոր լինի գագաթնաժողովի մակարդակով հանդիպում անցկացնել առաջնորդների միջև ամենաբարձր մակարդակով։ Եվ ես կարծում եմ, որ մենք կարող ենք լուծել այս խնդիրը բոլորի համար»,- ասել է դեսպանը։

Նշելով, որ չի կարող ուղղակիորեն խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից, Բարաքն ընդգծել է, որ ցանկացած իմաստալից բանակցություն պետք է արդյունքներ տա՝ անվտանգության երաշխիքներով։ Թուրքիան նախկինում առաջարկել էր քառակողմ հանդիպման ձևաչափ, չնայած Ռուսաստանը նախապատվությունը տվել էր Պուտինի և Թրամփի միջև ուղիղ բանակցություններին՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի մասնակցության փոխարեն։

«Իհարկե, դա պետք է լինի իմաստալից հանդիպում, որտեղ հանդիպման ժամանակ կայացված որոշումները արդյունավետ են և անվտանգությունը երաշխավորված»,- նշել է ԱՄՆ դեսպանը։

Հարցազրույցում անդրադառնալով Սիրիային՝ Թոմ Բարաքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սկսել է կրճատել իր ռազմական ներկայությունն այդ երկրում՝ նպատակ ունենալով, ի վերջո, փակել իր բոլոր բազաները՝ բացառությամբ մեկի։

«Մենք կրճատում ենք մեր ռազմական ներգրավվածությունը։ Մենք ութ բազայից անցել ենք հինգի, ապա՝ երեքի։ Ի վերջո, մենք կանցնենք մեկի»,- ասել է Բարաքը, որը նաև Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանն է։

Նա, միաժամանակ, խոստովանել է, որ Սիրիան դեռևս լուրջ անվտանգության մարտահրավերների է բախվում ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի պաշտոնավարման շրջանում։

Ապրիլին Պենտագոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Սիրիայում իր զորքերի թիվը կիսով չափ կկրճատի՝ հասցնելով 1000-ից պակասի՝ նշելով, որ ԻԼԻՊ-ի ներկայությունը կրճատվել է մինչև «մնացորդների»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի