ՀՀ նախագահը շարունակում է հանդիպումները ԱԺ խմբակցությունների հետ. այսօր ընդունել է նաև ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին
Քաղաքականություն
10.10.2018 | 19:45Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին:
Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով եւ Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը: