ՌԴ իրավազորության ճանաչում բռնակցված 5 շրջանների նկատմամբ, ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության բացառում․ հրապարակվել է «ուկրաինական կարգավորման» մասին ՌԴ-ի հուշագիր-վերջնագիրը

Լուրեր

18.02.2026 | 14:44
Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը վաղը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
18.02.2026 | 14:35
Շունը հայտնվել է օլիմպիական մրցուղում ու հատել եզրագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 14:26
Արցախում ականի վրա ադրբեջանցի սակրավոր է պայթել
18.02.2026 | 14:15
ՀՀ-ն պետք է բացառի ՌԴ միջնորդությամբ քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց հանձնելու պահանջների կատարումը․ ՀՔԱՎ
18.02.2026 | 14:04
«Միասնական ճակատով հանդես կգանք, որպեսզի կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին»․ «Հայաքվեն» քաղաքական հայտ է ներկայացնում
18.02.2026 | 13:55
Ադրբեջանը շարունակում է դեպի Հայաստան և Թուրքիա երկաթուղու կառուցումը
18.02.2026 | 13:47
Գյուլագարակի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ. Դատախազություն
18.02.2026 | 13:45
«Նոա» – «Ազ Ալկմար» խաղի մրցավարները հայտնի են
18.02.2026 | 13:38
Իրանում կրկին հակակառավարական ակցիաներ են տեղի ունեցել
18.02.2026 | 13:32
267 մլն դրամի չափով արգելանք է դրվել Իշխան Սաղաթելյանին, նրա կնոջը և մերձավորներին պատկանող գույքի վրա
18.02.2026 | 13:28
«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է
18.02.2026 | 13:20
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ-ի դիմումը
18.02.2026 | 13:12
Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները
18.02.2026 | 13:03
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը
18.02.2026 | 12:52
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ
Բոլորը

Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի», «ՏԱՍՍ» և «Ինտերֆաքս» գործակալությունները հրապարակել են Ռուսաստանի հուշագրի ամբողջական տեքստը՝ Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու պայմաններով։ Ռուսական պատվիրակությունն այս փաստաթուղթը հանձնել է Ուկրաինայի ներկայացուցիչներին հունիսի 2-ին Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ։ Հուշագիրը ներառում է երեք բաժին՝ հրադադարի պայմանների երկու տարբերակով, փոխանցում է Meduza-ն՝ ներկայացնելով դրա տեքստը։

Ռուսաստանի Դաշնության առաջարկները (հուշագիր) ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ

Բաժին I – Վերջնական կարգավորման հիմնական չափորոշիչները

1Ղրիմի, ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ ՌԴ կազմում ընդգրկման միջազգային իրավական ճանաչում, Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների և Ուկրաինայի այլ կիսառազմական կազմավորումների լիակատար դուրսբերում դրանց տարածքներից;

2 Ուկրաինայի չեզոքություն, որը ենթադրում է նրա հրաժարումը ռազմական դաշինքներին և կոալիցիաներին միանալուց, ինչպես նաև 3-րդ պետությունների կողմից Ուկրաինայի տարածքում ցանկացած ռազմական գործունեության և այնտեղ օտարերկրյա զինված կազմավորումների, ռազմական բազաների և ռազմական ենթակառուցվածքների տեղակայման արգելք։

3 Այս բաժնի 2-րդ կետի դրույթներին անհամատեղելի միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի դադարեցում և ապագայում դրանց կնքումից հրաժարում։

4Ուկրաինայի՝ որպես միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենք չունեցող պետության կարգավիճակի հաստատում՝ դրանց ընդունման, տարանցման և Ուկրաինայի տարածքում տեղակայման ուղղակի արգելքի սահմանմամբ։

5․ Ուկրաինայի զինված ուժերի և այլ ռազմական կազմավորումների առավելագույն թվաքանակի, զենքի և ռազմական տեխնիկայի առավելագույն թվաքանակի և դրանց թույլատրելի բնութագրերի սահմանում, զինված ուժերի և Ազգային գվարդիայի կազմում ուկրաինական ազգայնական կազմավորումների լուծարում։

6 Ռուս և ռուսախոս բնակչության լիարժեք իրավունքների, ազատությունների և շահերի ապահովում, ռուսերեն լեզվին պաշտոնական լեզվի կարգավիճակի տրամադրում։

7 Նացիզմի և նեոնացիզմի փառաբանման և քարոզչության օրենսդրական արգելք, ազգայնական կազմակերպությունների և կուսակցությունների լուծարում։

8 ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գործող բոլոր տնտեսական պատժամիջոցների, արգելքների և սահմանափակող միջոցառումների վերացում և նորերի կիրառումից հրաժարում։

9 Ընտանիքների վերամիավորման և տեղահանված անձանց հետ կապված մի շարք հարցերի լուծում։

10․ Ռազմական գործողությունների հետևանքով պատճառված վնասի հետ կապված փոխադարձ պահանջներից հրաժարում։

11 Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ սահմափակումների վերացում։

12 Դիվանագիտական ​​և տնտեսական հարաբերությունների (ներառյալ՝ գազի տարանցումը), տրանսպորտի և այլ հաղորդակցությունների աստիճանական վերականգնում, այդ թվում՝ երրորդ երկրների հետ։

Բաժին II – Հրադադարի  պայմաններ

Տարբերակ 1. Ուկրաինայի զինված ուժերի և այլ կիսառազմական կազմավորումների լիարժեք դուրսբերում ՌԴ տարածքից, ներառյալ՝ ԴԺՀ, ԼԺՀ, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը, դրանց դուրսբերում ՌԴ սահմաններից կողմերի կողմից համաձայնեցված հեռավորության վրա՝ համաձայն հաստատված կանոնակարգի։

Տարբերակ 2. «Փաթեթային առաջարկ».

1Ուկրաինայի  ԶՈւ-ի և այլ կիսառազմական կազմավորումների վերաբաշխման արգելք, բացառությամբ՝ ՌԴ-ի սահմաններից կողմերի կողմից համաձայնեցված հեռավորության վրա հետ քաշվելու նպատակով տեղաշարժերի։

2․ Մոբլիզացիայի դադարեցում և դեմոբիլիզացիայի սկիզբ։

3 Ռազմական արտադրանքի և Ուկրաինային օտարերկրյա ռազմական օգնության արտասահմանյան մատակարարումների դադարեցում, ներառյալ՝ արբանյակային կապի ծառայությունների մատուցումը և հետախուզական տվյալների տրամադրումը։

4 Ուկրաինայի տարածքում երրորդ երկրների ռազմական ներկայության բացառում, Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին օտարերկրյա մասնագետների մասնակցության դադարեցում։

5 Ուկրաինայի կողմից ՌԴ-ի և նրա քաղաքացիների դեմ դիվերսիաներից ու դիվերսիոն գործողություններից հրաժարվելու երաշխիք։

6 Երկկողմանի հրադադարի մոնիթորինգի և վերահսկման կենտրոնի ստեղծում։

7․ «Քաղաքական բանտարկյալների» փոխադարձ համաներում և պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակում։

8Ուկրաինայում ռազմական դրության վերացում։

9 Ուկրաինայի նախագահի և Գերագույն ռադայի ընտրությունների ամսաթվի հայտարարում, որը պետք է տեղի ունենա ռազմական դրության վերացումից հետո ոչ ուշ, քան 100 օրվա ընթացքում։

10 I բաժնում պարունակվող դրույթների իրականացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։

Բաժին III – Քայլերի հաջորդականությունը և դրանց իրականացման ժամկետները

1Պայմանագրի տեքստի վրա աշխատանքի սկիզբը։

2«Գորշ գոտում» զոհվածների մարմինները հավաքելու համար 2-3-օրյա զինադադարի հայտարարում։

3․ Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինծառայողների մարմինների միակողմանի փոխանցում։

4 Հրադադարի մասին հուշագրի ստորագրում՝ բոլոր դրույթների իրականացման կոնկրետ ամսաթվերով և վերջնական կարգավորման մասին ապագա պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) ստորագրման ամսաթվի որոշմամբ։

5 Ուկրաինայի ԶՈՒ-ի դուրսբերման սկզբի պահից սահմանվում է 30-օրյա հրադադարի ռեժիմ։ Միաժամանակ, այդ 30 օրվա ընթացքում պետք է իրականացվի Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների լիակատար դուրսբերումը Ռուսաստանի Դաշնության տարածքից և «փաթեթային համաձայնագրի» լիարժեք իրականացումը։

6 Ընտրությունների անցկացում, Ուկրաինայի տարածքում պետական ​​մարմինների ձևավորում;

7Պայմանագրի ստորագրում;

8․ Ստորագրված պայմանագրի հաստատում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավաբանորեն պարտադիր բանաձևով;

9Պայմանագրի վավերացումը, ուժի մեջ մտնելը և իրագործումը։

Հավելենք, որ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ՌԴ նախագահի խորհրդական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին  հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն առաջարկել է ռազմաճակատի որոշակի հատվածներում երկու-երեք օրով հրադադար հաստատել զոհվածների մարմինները հավաքելու համար։

Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն էլ հայտարարել էր, որ Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել փոխանակել ծանր հիվանդ և ծանր վիրավորված ռազմագերիներին, ինչպես նաև 18-ից 25 տարեկան գերիներին, «6000-ը 6000-ի դիմաց» ձևաչափով զոհերի մարմինները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի