Տեխնոլոգիական կարևորագույն կենտրոն է Հայաստանում. Իրանի դեսպանը՝ «Ինժեներական քաղաքի» մասին

Լուրեր

28.02.2026 | 12:34
«Վայր դրեք զենքերը, այլապես կկանգնեք անխուսափելի մահվան առաջ»․ Թրամփը՝ Իրանի անվտանգության ուժերին․ Իրանը հուժկու պատասխան է խոստացել
28.02.2026 | 12:19
ՔՊ-ականներն ավտոբուսով մեկնում են մարզեր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
28.02.2026 | 12:02
ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպել է Ադրին Նազարյանի հետ՝ քննարկելով Հայաստան–Կալիֆորնիա համագործակցությունը
28.02.2026 | 11:55
2025-ին գիտության ոլորտի ֆինանսավորումը 2017-ի համեմատ աճել է գրեթե 3 անգամ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 28-ի դրությամբ
28.02.2026 | 11:06
ԱՄՆ-ը ևս հարվածներ է հասցնում Իրանին․ CNN
28.02.2026 | 10:56
Իսրայելը հարձակվել է Իրանի վրա․ Թեհրանում պայթյուններ են հնչում. The Guardian
28.02.2026 | 10:50
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազութուն
28.02.2026 | 10:18
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
28.02.2026 | 09:57
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
27.02.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
27.02.2026 | 23:15
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը թույլ է տվել իր աշխատակիցներին լքել երկիրը` Իրանին հնարավոր հարվածի ֆոնին
27.02.2026 | 23:01
Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է բրիտանական խորհրդարանում անցկացված Արցախի վերաբերյալ քննարկմանը
27.02.2026 | 22:47
Ադրբեջանում սոցիալական ցանցեր մուտքի տարիքային սահմանափակում կմտցվի 
27.02.2026 | 22:32
Զինվորին սպանել է ծառայակիցը. խաղաղ պայմաններում նոր մահ՝ Պապիկյանի «աննախադեպ» հայտարարությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, շինարարական աշխատանքներն իրականացնող «Թունել Սադդ Արիանա» իրանական ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտներն այցելել են «Ինժեներական քաղաք»՝ տեղում ծանոթանալու բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտին: Դեսպան Սոբհանին կարևորել է Իրանի և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, շնորհավորել բիզնես աքսելերատորի շենքի կառուցման ավարտի առթիվ՝ նշելով, որ այն տեխնոլոգիական կարևորագույն կենտրոն է Հայաստանում։

Возможно, это изображение 12 человек и текст

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել շինարարական փուլերին, տարածքի ներքին կառուցվածքին և դրա նշանակությանը՝ որպես «Ինժեներական քաղաքի» կենտրոնական հանգույցներից մեկը:

Շրջայցից հետո Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաքի» գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցության շրջանակն ու զարգացմանն ուղղված քայլերը։

Возможно, это изображение 9 человек

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է բիզնես աքսելերատորի շենքի դերը՝ որպես նորարական գաղափարների իրագործման և ինժեներական համայնքի ապագա հարթակ։ Նա նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցներին, ոլորտի գործընկերներին, շինարարական խմբին և ներգրավված բոլոր մասնակիցներին՝ ծրագրի կարևոր փուլի հաջող ավարտի համար։ Նախարար Հայրապետյանի խոսքով՝ շենքի պաշտոնական բացումը նախատեսվում է տարածքի բարեկարգումը և ներքին կահավորումն ավարտելուց հետո: