ՌԴ-ն Ուկրաինային երկու-երեք օրով հրադադար է առաջարկել ռազմաճակատի որոշակի հատվածներում. Մեդինսկի

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն առաջարկել է ռազմաճակատի որոշակի հատվածներում երկու-երեք օրով հրադադար հաստատել։ Այս մասին Ստամբուլում կայացած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ զոհվածների մարմինները հավաքելու համար առաջարկվում է կարճաժամկետ հրադադար։

Մեդինսկին նշել է, որ Ռուսաստանն Ուկրաինային կհանձնի ուկրաինացի զինվորների 6000 մարմին։

«Մենք լուծել ենք մի քանի գործնական հարցեր։ Նախ՝ մենք միակողմանիորեն ուկրաինական կողմին ենք փոխանցում ուկրաինացի զինվորների և սպաների 6000 սառեցված մարմին։ Դրանք մեզ մոտ էին պահվում։ Մենք նույնականացրել ենք այն ամենը, ինչ կարող էինք, անցկացրել ենք ԴՆԹ թեստեր, պարզել, թե ովքեր են նրանք։ Մենք անմիջապես, կազմակերպված ձևով հաջորդ շաբաթ հատուկ խմբերի միջոցով կփոխանցենք այդ մարմիններն ուկրաինական կողմին, որպեսզի նրանց կարողանան արժանապատիվ թաղել։ Ես չգիտեմ՝ մեր կողմի հետ կապված կա՞ն, արդյոք, այդպիսիք, եթե նրանք իրենց կողմից ունեն որևէ մարմին, մենք նույնպես կընդունենք դրանք»,- ասել է նա` հաստատելով, որ կողմերը համաձայնության են եկել փոխանակել ծանր վիրավորներին և մինչև 25 տարեկան գերիներին։

Մեդինսկին նաև ցույց է տվել Կիևից ստացված ուկրաինացի երեխաների ցուցակը, որոնց վերադարձը պահանջում է ուկրաինական կողմը։ Այն պարունակում է 339 անուն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչ մի երեխայի չի առևանգել և երեխաներին վերադարձնում է, եթե նրանց օրինական ներկայացուցիչները գտնվեն։ Նա նաև ասել է, թե Ուկրաինան երեխաների առևանգումների թեմայից «շոու է սարքել սրտից թույլ եվրոպացիների համար»։

Հավելենք, որ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել էր, որ հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել փոխանակել ծանր հիվանդ և ծանր վիրավորված ռազմագերիների, ինչպես նաև 18-ից 25 տարեկան գերիների, «6000-ը 6000-ի դիմաց» ձևաչափով զոհերի մարմինները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի