Հավատացյալների խնդիրն է․ նրանք պետք է որոշեն՝ իրենց առաջ կանգնած մարդն արժանի՞ է այդ կոչումը կրելու, թե՞ ոչ․ Ռուբեն Բաբայան

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կարծում եմ՝ իշխանության գործառույթը չէ մտնել եկեղեցականի և, ոչ միայն, որևէ մեկն իրավունք չունի մտնելու ուրիշի անձնական կյանք, և այստեղ կապ չունի՝ ինչ կոչում է նա կրում»,- Factor TV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով այս օրերին Փաշինյանի և իշխող ուժի այլ ներկայացուցիչների կողմից եկեղեցու և հոգևորականների մասին գրառումներին։ Բաբայանի կարծիքով չկան, այսպես ասած, «սուրբ կովեր», սակայն դրանցով պետք է զբաղվի ոչ թե իշխանությունը, այլ համապատասխան պատկան մարմինները.

«Եթե տեղի է ունենում օրենքի խախտում, դրանով պետք է զբաղվեն Գլխավոր դատախազությունը և դատարանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները, այդ թվում պետական այրերը»։

Հիշեցնենք՝ իշխանություն – Մայր աթոռ հակամարտությունը կրկին սրվեց կառավարության վերջին նիստից հետո, երբ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ եկեղեցիները «չուլանացվել են»։ Նիստի հաջորդ օրն առավոտից մինչ օրս վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տասնյակից ավելի գրառումներ կատարեց հիշատակելով եկեղեցուն և հոգևորականներին, նշելով, թե նրանցից շատերը չեն պահպանում կուսակրոնությունը։ Մայր Աթոռը դեռևս պաշտոնապես չի անդրադարձել այդ գրառումներին։

Factor TV-ի հարցին՝ եթե անգամ կան հոգևոր այրեր, որոնք խախտել են կուսակրոնությունը և ունեն ընտանիք, երեխաներ, պե՞տք է պետությունը բացահայտի այդ ամենը, Ռուբեն Բաբայանը բացասական պատասխան տվեց.

«Ես կարծում եմ՝ դա հավատացյալների խնդիրն է, նրանք պետք է որոշեն՝ իրենց առաջ կանգնած մարդն արժանի՞ այդ կոչումը կրելու, թե՞ ոչ։ Չենք մոռանում, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ եկեղեցին և պետությունն առանձնացված են իրարից, իրենք իրավունք չունեն խառնվելու միմյանց գործերին։ Այնինչ, մեզ մոտ հակառակ պատկերն է տեղի ունենում՝ եկեղեցին է խառնվում պետական, քաղաքական գործերի մեջ և քաղաքական գործիչներն են խառնվում եկեղեցականների, այսպես ասած, բարոյական կերպարի մեջ։ Ես դեմ եմ որևէ տեսակ բարոյական խրատներ կարդալու որևէ մեկի գլխին. ես ինքս ագնոստիկ եմ, սակայն լավ գիտեմ Աստվածաշունչը։ Երբ ժողովուրդն ուզում էր քարերով հարվածել մի կնոջ, Քրիստոսը նրանց ընդառաջ գնաց և ասաց՝ ով անմեղ է, թող առաջինը նա քար նետի։ Սա այսօր ամենաբնորոշն է՝ որևէ մեկին դատապարտելուց առաջ լավ կլինի ուսումնասիրենք սեփական անձը, քանի որ բոլորս էլ մեղավոր ենք։ Պետք չի մտնել այն խորքերը, որտեղ ոչ ոք իրավունք չունի մտնելու»։

Իսկ ինչպե՞ս պետք է հոգևորականն իմանա իր կողքի այրի մասին անձնական տեղեկություններ, Բաբայանն ընդգծեց՝ Հայաստանը փոքր երկիր է, բոլորը միմյանց մասին ամեն ինչ գիտեն.

«Բացի այդ, Աստված մեզ ստեղծել է սիրո համար, այդ թվում՝ ֆիզիկական սիրո, և, երբ մենք փորձում ենք սիրո մի մասը սահմանափակել, առաջ են գալիս թաքնված ձևերը։ Ես կարող եմ շատ օրինակներ բերել մեր հայ ազգի շատ անվանի հոգևորականներից, որոնք սիրուհի են ունեցել, հետո ի՞նչ. սա նշանակում է մի բան՝ կուսակրոնությունը մարդու էությանը դեմ է»։

Ռոզա Վարդանյան