Ուկրաինան ՌԴ-ին է տրամադրել այն երեխաների ցուցակը, որոնց պահանջում է վերադարձնել

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ ռուսական կողմին է հանձնել հարյուրավոր ուկրաինացի երեխաների ցուցակ, որոնց պահանջում է վերադարձնել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Այսօր Ստամբուլում բանակցությունների ժամանակ ուկրաինական կողմը պաշտոնապես ռուսական կողմին է հանձնել  ուկրաինացի երեխաների ցուցակը, որոնք պետք է վերադարձվեն: Խոսքը հարյուրավոր երեխաների մասին է, որոնց Ռուսաստանն անօրինական կերպով արտաքսել, բռնի կերպով տեղափոխել կամ պահում է ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Ուկրաինացի երեխաների վերադարձն արդար և երկարատև խաղաղության անբաժանելի մասն է և վստահության հիմնական տարր, մտադրությունների անկեղծության առաջին փորձությունը: Մենք սպասում ենք պատասխանի: Գնդակը Ռուսաստանի դաշտում է»,- գրել է Երմակը Տելեգրամում։

Ռուսական պետական ​​ՏԱՍՍ գործակալության աղբյուրը հայտնել է, որ այսօրվա բանակցությունների ընթացքում Մոսկվան և Կիևը «մանրամասն քննարկել են փոխանակումները», որոնց մասին պաշտոնապես կհայտարարվի ավելի ուշ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են «ոչ բացասական»։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ բանակցությունների ավարտից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն է լրագրողների հետ զրուցել։ Նա կարդացել է հայտարարություն, որից հետևում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան գերիների նոր փոխանակում կանցկացնեն:

Հավելենք, որ Ստամբուլում հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի