ՊՍԺ-ի հաղթանակից հետո Փարիզում անկարգություններ են տեղի ունեցել

Լուրեր

08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
Բոլորը

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում «Պարի Սեն-Ժերմեն» (ՊՍԺ) ֆուտբոլային ակումբի պատմության մեջ առաջին հաղթանակը տոնելու ընթացքում, կիրակի՝ հունիսի 1-ի գիշերը ժամը 03:00-ի դրությամբ, Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է 294 մարդու։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղակայվել են «հսկայական» անվտանգության ուժեր, մոբիլիզացվել են 5400 ոստիկաններ և ժանդարմներ։ Ոստիկանները ձերբակալություններ են իրականացնում հիմնականում երկրպագուների կողմից պայթուցիկ նյութերի օգտագործման համար։ Բացի այդ, ոստիկանության տվյալներով, մի քանի մարդ ներխուժել է Ելիսեյան դաշտերի վրա գտնվող կոշիկի խանութ և թալանել այն։ Այդ միջադեպի արդյունքում ձերբակալվել է 30 մարդ։

Բացի այդ, «Փարիզ Սեն-Ժերմեն»-ի հաղթանակը նշելու ժամանակ Գրենոբլ քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, տուժել է չորս մարդ։ Նշվում է, որ վիրավորները մեկ ընտանիքից են, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Վարորդը հանձնվել է ոստիկանությանը և այժմ գտնվում է կալանքի տակ։ Գործին ծանոթ աղբյուրը հաստատել է, որ միջադեպը դիտավորյալ գործողություն չի եղել։

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5։0 հաշվով ջախջախեց Միլանի «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։