Առաջինը Հայաստանում Ամերիաբանկն արժանացել է Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության մրցանակին

Լուրեր

24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ամերիաբանկն արժանացել է Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության (FEAS) «Չեմպիոնների լիգայի» մրցանակաբաշխության՝ պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է այս հեղինակավոր մրցանակին։

Մրցանակաբաշխությունը կայացել է մայիսի 30-ին Երևանում՝ ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր հոբելյանական 30-րդ համաժողովի շրջանակում։

«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը։ Այն տարածաշրջանի մակարդակով պարտատոմսերի շուկայում ակտիվության համար մրցանակ է, ու նշանակալի է ոչ միայն Ամերիաբանկի, այլ նաև Հայաստանի կապիտալի շուկայի և Հայաստանի համար ընդհանրապես։ Վստահ ենք, որ այս մրցանակը նպաստելու է Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ վստահության և հետաքրքրության աճին թե՛ միջազգային, թե՛ տեղական ներդրողների կողմից»,- նշել է Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

Նա հավելել է, որ մրցանակը ստանալուն մեծապես նպաստել է նաև բանկի MyInvest ներդրումային հարթակը, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմաթիվ գործարքներ այդ թվում պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն և դրանով նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը ևս։

Բուխարեստի ֆոնդային բորսայի նախագահ և Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության նախագահ Ռադու Հանգան էլ խոսքում նշեց, որ նման մրցանակները բարձրացնում են ինչպես մրցանակակիր ընկերությունների, այնպես էլ ընդհանուր շուկաների ճանաչելիությունը՝ խթանելով համագործակցությունը և հետաքրքրությունը։

Նրա խոսքով՝ այսօր կոպիտալի շուկայում ակտիվության տեսանկյունից մեծ կարևորություն ունեն տեխնոլոգիաները․ «Եթե բրոքերային ծառայություններ եք մատուցում, բորսայում ակտիվության համար ձեզ հաճախորդներ են պետք։ Իսկ հաճախորդներ ներգրավելու համար անհրաժեշտ են տեխնոլոգիաներ, քանի որ նրանք ցանկանում են հեշտորեն հաշիվ բացել ու հեշտորեն գործարքներ կատարել։ Եվ այս տեսանկյունցից մենք էլ ավելի ենք կարևորում նորարարությունների ու տեխնոլոգիաների դերը»։

«Ամերիաբանկը մրցում էր Աբու Դաբիի, Իրանի, Եգիպտոսի և նման այլ զարգացած կապիտալի շուկաների ընկերությունների հետ, և նման մրցակցության պարագայում ստացավ մրցանակ։ Մեզ համար հպարտության մեծ առիթ և հիմք է, որ առաջին անգամ հայկական շուկայից կազմակերպությունն արժանացավ այս մրցանակին։ Մասնագետների գնահատմամբ՝ այս մրցանակը նպաստելու է Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ վստահության ու հետաքրքրության աճին նաև միջազգային ներդրողների կողմից»,- նշեց Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։

Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության ConFEAS 2025 համաժողովը մայիսի 30-ից 31-ը Երևանում հյուրընկալեց Հայաստանի ֆոնդային բորսան՝ AMX-ը։ Համաժողովին մասնակցեց ոլորտի շուրջ 300 առաջատար մասնագետ եվրասիական երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից: Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 30 ճանաչված զեկուցող՝ կապիտալի շուկաների վերաբերյալ բազմազան թեմաներին անդրադարձով: