Վրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքը

Լուրեր

08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
Բոլորը

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը՝ «Օրենսդրական տեղեկագրի» պորտալում հրապարակվելուց հետո 60-րդ օրը․ գրում է ՏԱՍՍ-ը։

Լրատվամիջոցն ընդունված օրենքը համեմատում է ամերիկյան FARA-ի (Foreign Agents Registration Act) հետ՝ նշելով, որ այն FARA-ի ճշգրիտ անալոգն է։

Վրաստանի խորհրդարանը օրենքն ընդունել է երրորդ և վերջնական ընթերցմամբ ապրիլի 1-ին: Այն նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում և վերաբերում է ինչպես կազմակերպություններին, այնպես էլ անհատներին:

Օրենքի համաձայն՝ անհատը կամ կազմակերպությունը, ինչպես նաև անձանց ցանկացած միավորում, համարվում են օտարերկրյա գործակալ, եթե նրանց գործունեությունը Վրաստանում ծառայում է օտարերկրյա պետության շահերին կամ ֆինանսավորվում է արտասահմանից: Օրենքը վերաբերում է, մասնավորապես, լրատվամիջոցներին: Օրենքով զբաղվող անձինք պետք է դիմում ներկայացնեն Վրաստանի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյին՝ օտարերկրյա գործակալ դառնալուց հետո 10 օրվա ընթացքում։

Ինչպես ներկայացրել են օրենքի նախաձեռնողները՝ իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները, անցյալ տարի ընդունված օրենքը պատշաճ կերպով չի կիրառվել։ Նոր օրենքը նախատեսված է երկրում իրավիճակը ապակայունացնել փորձող, արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների դեմ պայքարը ուժեղացնելու համար։ Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են «հեղափոխությունների փորձերի մասին, որոնցում կարևոր դեր են խաղացել արտասահմանյան ֆինանսավորում ստացող ՀԿ-ները»։

Նշենք, որ օրենքի ընդունումից հետո Բրյուսելը հայտարարել էր, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, ինչպես նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։ Մինչ այդ էլ ԱՄՆ-ն էր չեղարկել վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ հայտարարելով, թե որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։

Հիշեցնենք նաև, որ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը կվերանայի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, եթե անդամակցի Եվրոպական Միությանը։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի