ՄԻՊ-ն արձագանքել է Factor TV-ի հրապարակմանը և անդրադարձել կին կալանավորի ահազանգին

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անդրադարձել է Factor TV-ի հրապարակմանը, որը վերաբերում էր «Աբովյան» ՔԿՀ-ից ստացված ենթադրյալ խոշտանգման ահազանգին։

Ինչպես Factor TV-ի հետ զրույցում նշել էր ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Շուշան Խնկոյանը՝ հիմնարկում գտնվող օտարերկրացի կինն ահազանգել էր, որ աշխատակիցների կողմից պարբերաբար բռնության և նվաստացնող վերաբերմունքի է ենթարկվում, շուրջ 21 օր պահվել է պատժախցում։

Ահազանգի առնչությամբ Factor TV-ն դիմել էր նաև ՄԻՊ գրասենյակ, որտեղից հայտնեցին՝ ահազանգի հետքերով այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել օտարերկրացի կալանավորված անձի հետ, ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերը։

«Առանձնազրույցի ընթացքում ազատությունից զրկված անձը հայտնել է, որ 2025 թվականի մարտի 8-ից սկսած՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից իր նկատմամբ դրսևորվում է բռնություն և վատ վերաբերմունք: Նշել է, որ աշխատակիցները չեն կարողանում հաղորդակցվել իր հետ թարգմանչի բացակայության պատճառով, ինչի հետևանքով իրենց հարաբերությունները լարվում են: Հավելել է, որ 2025 թվականի ապրիլի 9-ին իր նկատմամբ կիրառված բռնության հետևանքով ստացել է վնասվածք աջ ծնկի հատվածում, խնդրել է բժիշկ հրավիրել, սակայն իրեն բժշկական օգնություն է տրամադրվել տևական ժամանակ անց՝ շուրջ 8 ժամ հետո: Միևնույն ժամանակ, ներկայացրել է բարձրացված խնդրին առնչվող մանրամասներ»,- նշվում է պարզաբանման մեջ։

Պաշտպանի գրասենյակն իր հերթին պարզաբանումներ է պահանջել ՀՀ արդարադատության նախարարությունից և ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից: Բացի այդ, ենթադրյալ բռնության դեպքի վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու և ներկայացված հանգամանքները քննության առարկա դարձնելու նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել նաև ՀՀ գլխավոր դատախազություն։

Արդարադատության նախարարությունից ստացվել է պարզաբանում, որ ՔԿՀ-ում ծառայողների կողմից կալանավորված անձի նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու և բռնություն գործադրելու վերաբերյալ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնում նախաձեռնվել և իրականացվել է ուսումնասիրություն: Դրա ընթացքում պարզվել է, որ թեև ներքին կանոնակարգը խախտելու, պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կալանավորված անձի նկատմամբ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից կիրառվել են պատժախուց տեղափոխելու ձևով մի շարք կարգապահական տույժեր, սակայն վերջինիս նկատմամբ այդ տույժի միջոցը երբևէ չի կիրառվել 10 օրից ավելի ժամկետով, իսկ նա 10 օրից ավելի ժամկետով գտնվել է պատժախցում միայն այն դեպքում, երբ հաջորդաբար կիրառվել են նրա նկատմամբ նշանակված մի քանի տույժի միջոցներ։

Նախաձեռնված ուսումնասիրության ընթացքում բացատրություններ են վերցվել քրեակատարողական հիմնարկի մի շարք ծառայողներից, սակայն հիմնարկի վարչակազմի կողմից անձի նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու հանգամանքը չի հաստատվել։

«Ուսումնասիրության շրջանակներում կազմակերպվել է կալանավորված անձի անձնական ընդունելություն, ինչի ընթացքում վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողների կողմից ենթարկվել է հարձակման, ծեծի և նվաստացումների: Ուստի՝ հաշվի առնելով այն, որ բացատրությամբ ներկայացված հանգամանքները առերևույթ պարունակել են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ քրեակատարողական ծառայության կողմից հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել Քննչական կոմիտե»,- նշվում է ՄԻՊ պարզաբանման մեջ։

Նշենք՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից նույն հիմնարկում պահվող կալանավորված անձի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու վերաբերյալ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի պետի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խոշտանգում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։

Ռոզա Վարդանյան