ԱՄՆ-ում հայկական հանցախմբի 14 անդամ է ձերբակալվել․ մեղադրվում են COVID-ի օգնության և փոքր բիզնեսի վարկերից 47 միլիոն դոլար գողանալու մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը երկրորդ շաբաթն անընդմեջ վաղ առավոտյան շրջայց է իրականացրել Լոս Անջելեսում՝ թիրախավորելով միջազգային կազմակերպված հանցավոր խմբերին, գրում է Fox news-ը։

Այս շաբաթ տեղի ունեցած խուզարկության արդյունքում կալանավորվել է հայկական հանցախմբի 14 անդամ, որոնք, քննիչների խոսքով, գողացել են 30 միլիոն դոլար COVID-ի դեմ պայքարի համար նախատեսված օգնության և փոքր բիզնեսի վարկերի համար, որոնք նախատեսված էին ամերիկացի հարկատուներին օգնելու համար։

«Եթե դուք կառավարությունից վերցնում եք ձեզ չպատկանող գումար, ապա հաջորդը, որը մենք կբախենք, ձեր դուռն է»,- ասել է Քալիֆորնիայի կենտրոնական շրջանի դատախազ Բիլ Էսեյլին։

Նշվում է, որ կասկածյալներից 13-ը ծնունդով Հայաատանից են, բայց ստացել են ԱՄՆ քաղաքացիություն։ Կասկածյալներից առնվազն մեկը կարող է արտաքսվել։ Հետախուզվող կասկածյալներից մեկը Հայաստանից է և օգտագործում է Ուիլյամ ՄաքԳրայան անունը։ Նա հանձնվել է ոստիկանությանը խուզարկության ժամանակ։

Քրեական գործի համաձայն՝ տեղեկատուն ՄաքԳրայանին բնութագրել է որպես «անկայուն»՝ պնդելով, որ նա խոսել է Հայաստանում գործող ավազակախմբերի հետ իր կապերի մասին և սպառնացել մի տղամարդու ատրճանակով ու բեյսբոլի մականով։

Հետաքննիչները պնդում են, որ ՄաքԳրայանը հանցավոր կազմակերպության ուղեղն է, որը գողացել է 47 միլիոն դոլար դաշնային միջոցներից և հափշտակել մոտ 30 միլիոն դոլար: Դատարանի փաստաթղթերում ասվում է, որ կասկածյալները, ենթադրաբար, օգտագործել են կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ կեղծ բանկային և հարկային փաստաթղթեր, որպեսզի ստեղծեն բազմաթիվ կեղծ ընկերություններ, որոնք դիմել են դաշնային միջոցների համար։

«Սա հարկատուների 47 միլիոն դոլար է, որը պետք է ուղղվեր բարի գործի, և այս միջազգային հանցավոր կազմակերպությունները շահագործում են ամերիկյան ժողովրդի բարի կամքն ու օգտագործում այն ​​իրենց անձնական շահի համար»,- ասել է Լոս Անջելեսի պատասխանատու հատուկ գործակալի պաշտոնակատար Ջոն Պաշուկկոն։

Ձերբակալությունից հետո 14 կասկածյալները տեղափոխվել են հատուկ վայր։ Հաղորդվում է, որ իրավապահներն առգրավել են մոտ 20,000 դոլար կանխիկ, երկու փող հաշվող մեքենա, մի քանի բջջային հեռախոս, նոութբուքեր, երկու լիցքավորված 9 մմ կիսաավտոմատ ատրճանակ և 9 մմ փամփուշտներով լի տուփեր։ Իշխանությունները պնդում են, որ գումարի մի մասը ծախսվել է տների և շքեղ ապրանքների վրա, մյուս գումարներն ուղարկվել են Հայաստան, ինչը դժվարացնում է ԱՄՆ-ի համար նրանց հետքը գտնելը։

Կասկածյալները մեղադրվում են մի շարք հանցագործությունների մեջ՝ դավադրություն, բանկային և դրամական խարդախություններ, փողերի լվացում և այլն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի