Քաղաքապետարանի հանրային քննարկման 11 մասնակցից 10-ը կառույցի աշխատակիցներ էին. ԹԻՀԿ ծրագրերի մասնագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
Բոլորը

Երբ հանրության լայն շրջանակներ հնարավորություն ունեն մասնակցել որոշումների կայացմանը, այդ որոշումները ոչ միայն ստանում են ավելի բարձր լեգիտիմություն, այլև դառնում են ավելի հիմնավորված, որակյալ, թիրախային և հանրային կարիքին արձագանքող։ Այս մասին «Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ու մասնակցայնությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԹԻՀԿ ծրագրերի մասնագետ Մերի Մինասյանը։

«Հանրային լսումները պարտադիր են համայնքային նշանակության որոշումների ըդնունման համար և Երևանի քաղաքապետարանի դեպքում դրանք հիմնականում իրականացվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի շրջանակներում և մյուս որոշումների ընդունման դեպքում շատ ավելի քիչ են կիրառվում։ 2024 թվականի ընթացքում հանդիպել ենք մի շարք դեպքերի, երբ հանրային լսումները բովանդակային չեն եղել, մասնավորապես Երևանի գլխավոր հատակագծի հանրային լսումները։ Այդ հանրային քննարկմանը, որ տեղի էր ունեցել Կենտրոն վարչական շրջանում, մասնակցել էր 11 անձ, որոնցից 10-ը քաղաքապետարանի կամ թաղապետարանի աշխատակիցներ էին։ Նրանք որևէ հարց չէին բարձրացրել, որևէ դիտարկում չէին ներկայացրել նախագծի վերաբերյալ, որն անհանգստացնող պատկեր է հանրային մասնակցության համար»,- ընդգծեց ԹԻՀԿ ծրագրերի մասնագետը։

Քննարկմանը ներկա Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ հանրային լսումների ոչ շատ բովանդակային լինելը չի վիճարկի, բայց ասաց՝ դա կամքի բացակայությունից է գալիս։

 

Մանրամասները՝ տեսանյութում։