Մահացած երեխայի մայրն ու տատը ծեծել են «Մուրացան» հիվանդանոցի բժշկուհուն

Լուրեր

29.04.2026 | 16:33
«Չերյոմուխա»-ի կիրառման դրվագը դատարան է ուղարկվելու. դատախազը` «Մարտի 1»-ի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:25
«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
Բոլորը

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու կին բուժաշխատողի ծեծում։ ԵՊԲՀ անձնակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ տեսանյութում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում նախօրեին մահացած 1,5 տարեկան երեխայի մայրն ու տատն են, որոնք գետնին են գցում ու հարվածում Թունաբանական և վերակենդանացման կլինիկայի ռեանիմատոլոգ բժշկուհուն:

«Իրենք բժշկուհուն կանչում են, բժշկուհու մոտ կասկած չի լինում անգամ, որ իրեն կարող են ինչ-որ բանում մեղադրել, սակայն այդ միջադեպն է տեղի ունենում: Հիվանդանոց մտնելուց 20 րոպե հետո սրտի կանգ է գրանցվել, երեք անգամ երեխայի սրտի աշխատանքը այդ բժշկուհին վերականգնել է», – հավաստիացրեց ԵՊԲՀ անձնակազմի ղեկավարը:

Դանիելյանի խոսքով՝ հիվանդանոցում երեխայի մայրը պատմել է, որ իրենց այցի օրը երեխան հինգ անգամ փսխել է, ջերմել է և թույլ եղել, դրանից առաջ եւս երկու օր շարունակ փսխել է: Սակայն հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հիվանդանոցին: Լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նրանք ասել են, որ մինչ այդ երեխան առողջ է եղել, որևէ խնդիր չի ունեցել հիվանդանոց տեղափոխելիս ու դրանից հետո էլ գիտակցություն է ունեցել:

Դանիելյանի խոսքով՝ բժշկուհին մարմնական վնասվածքներ է ստացել և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեում երեխայի մահվան դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ երեխայի մայրը բժշկական հաստատություն է դիմել մայիսի 28-ին: Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ։ Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերսման ընթացքում: Այնուհետև երեկ ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն անարդյունք։ Ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը։

Անի Թամրազյան