Արարատ Միրզոյանն ու Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։ Մտքեր են փոխանակվել գործընկերության կանոնադրությամբ արձանագրված, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման շուրջ՝ միտված կոնկրետ արդյունքների ապահովմանն ու ՀՀ դիմակայունության ամրապնդմանը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին:

Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը գոհունակությամբ են նշել ակտիվ փոխայցելությունները, այդ թվում՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային 2-րդ ֆորումին ԱՄՆ-ից պաշտոնական ու փորձագիտական շրջանակների մասնակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն, և այդ ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կդառնա պատմական հանգրվան։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել խաղաղության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերի շուրջ:

Նշենք, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան այսօր հանդիպել էր նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։